Հանդիպում USAID ՀԱԺԱԾ ծրագրի պատասխանատուների հետ


Հանդիպում USAID ՀԱԺԱԾ ծրագրի պատասխանատուների հետ
Սեղմեք նկարի վրա` բոլոր նկարները դիտելու համար
Մայիսի 7-ին Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմը՝ նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ, հյուրընկալել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի ղեկավար Շոն Մակնելիին, աշխատակազմին և գործակալության ԱՄՆ կենտրոնական գրասենյակից ժամանած պատասխանատու Քեթի Սթեմերին:
Հանդիպումը նպատակ ուներ մեկ անգամ ևս գնահատել համագործակցություն արդյունավետությանը հանձնաժողովի և Մարտուն Գրիգորյանի՝ որպես մեծամասնական կարգով ընտրված պատգամավորի հետ:
Շոն Մակնելին, շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, նշեց, որ շատ օգտակար կլիներ լսել նաև հանձնաժողովի կարծիքները հետագայի ծրագրեր կազմելու և աշխատանքներին ավելի թիրախային դարձնելու նպատակով:
Բարձր գնահատելով համագործակցությունը, Մարտուն Գրիգորյանն ասաց, որ շոշափելի հաջողություններ են արձանագրվել հանձնաժողովին ամրագրված ոլորտներում, որոնցում խնդիրները բազմաթիվ են: Գյուղատնտեսության ոլորտը մեր հանրապետությունում համարվում է գերակա, սակայն մինչ այժմ մենք չունենք գյուղատնտեսության մասին օրենք, որը հնարավորություն կտար ոլորտը ավելի ամբողջական և համապարփակ կանոնակարգել: Ներկայումս հանձնաժողովում ուսումնասիրվում են միջազգային փորձը կոոպերացիաների մասով և սուբսիդավորվող վարկերի արդյունավետությունը, ինչպես նաև նախատեսվել են այցեր մարզեր՝ խնդիրներին տեղում ծանոթանալու, մարդկանց հուզող հարցերը լսելու և հնարավորության սահմաններում լուծումներ գտնելու նպատակով:
Բնապահպանության ոլորտում նույնպես բազմաթիվ խնդրահարույց հարցեր կան, որոնք, կարելի է ասել, հրատապ լուծման կարիք ունեն: Թիվ մեկ խնդիրը այսօր Սևանա լճից ջրի բացթողնման ծավալի ավելացման հարցն է 5 տարի ժամկետով, որը, ինչպես գիտեք հանձնաժողովի և, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ջանքերով, հասցվեց 1 տարվա:
-Մենք հասկանում ենք, որ գյուղատնտեսությունը կարևոր է, բայց հարցերը լուծել Սևանի հաշվին, ինձ համար անընդունելի է: Հարկավոր է գտնել խնդրի լուծման այլընտրանքային ճանապարհներ, ի վերջո զարկ տալ ջրամբարաշինությանը: Հաջորդը Արարատյան դաշտավայրի խորքային ջրերի խնդիրն է, որը նույնպես հանձնաժողովի օրակարգում է,- տեղեկացրեց հանձնաժողովի նախագահը:
Անդրադառնալով պատգամավորական գործունեությանը, Մարտուն Գրիգորյանը նշեց, որ և նախորդ գումարման ժամանակահատվածում, և այժմ շատ ակտիվ աշխատանքներ են տարվում իրեն վստահության քվե տված ընտրողների հետ, իր գրասենյակը Գյումրիում միշտ բաց է բոլորի համար, ովքեր իր օգնության կարիքն ունեն:
Ամփոփելով հանդիպումը, կողմերը մեկ անգամ ևս պատրաստակամություն հայտնեցին հետագայում էլ շարունակել համագործակցությունը և գրանցել նորանոր հաջողություններ:
Հանդիպում USAID ՀԱԺԱԾ ծրագրի պատասխանատուների հետ
Հանդիպում USAID ՀԱԺԱԾ ծրագրի պատասխանատուների հետ

Դիտումներ` 3016
Ամսաթիվ` 8-05-2014, 15:06
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԱԺ ԳԲ հանձնաժողովի հերթական նիստում. խնդրի քննարկումը հետաձգվեծ 1 տարով

«ԱՅՍ ՊԱՀԻՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՈԱԼԻՑԻԱՅՈւՄ ՏԵՂ ՉՈւՆԻ»

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿԻ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ ՇՈՇԱՓԵԼԻ ԵՆ

ԵՐԵՎԱՆԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում