Իմ թիկունքին ժողովուրդն է
Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը կարող է կանոնակարգվել: Բնապահպանական նոր խնդիրներից հնարավոր կլինի խուսափել այն հայեցակարգով, որ որոշման տեսքով կառավարությունից ակնկալում են բնապահպանական հասարակական կազմակերպությունները եւ նախաձեռնությունները: Հրազդանի խնդիրների շուրջ խոսելու առիթը ԱԺ հայտարարությունների ժամին օգտագործեց ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը՝ կառավարությանը կոչ անելով հայեցողական կեցվածքից անցնել արդյունավետ գործողությունների: