ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ (Տեսանյութ)


Մանկավարժներին հուզող խնդիրները եւս պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ներկայացրել է կառավարությանը: Գյումրու թիվ 32 դպրոցի մի խումբ ուսուցիչներ, ցանկանալով օգտվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխում սահմանված աշխատանքի հատուկ պայմաններում աշխատելու եւ երկարամյա ծառայության համար տրվող մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունքից, մերժում էին ստացել սոցապ տարածքային բաժնից: Մերժումը պայմանավորված էր օրենքում առկա ժամկետային սահմանափակմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի այդ տարիների նախարար Արսեն Համբարձումյանը պատգամավորից տեղեկացավ խնդրի բովանդակության մասին, որին հաջորդեցին փոփոխությունները օրենքի համապատասխան կետում: Արդյունքում մանկավարժները հնարավորություն ստացան օգտվելու մասնակի կենսաթոշակի իրենց իրավունքից:

Դիտել "ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ" տեսանյութը (1):



Դիտումներ` 4044
Ամսաթիվ` 19-01-2014, 06:22
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՄԱՆԿՈՒՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴ

ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում