ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴ (Տեսանյութ)


Աղետի գոտում գործազուրկների մի ստվար հատված այդ կարգավիճակը ձեռք է բերել 1988թ. աղետի ժամանակ քանդված արդյունաբերական ձեռնարկությունները չվերականգնելու, նույն պրոֆիլի այլ աշխատատեղեր չստեղծելու հետևանքով:

Շատ շատերը հասել են կենսաթոշակային տարիքի, սակայն հարկադիր պարապուրդի տարիները տեղ չեն գտնում կենսաթոշակի հաշվարկում և արդյունքում ստացվում է անարդարացիորեն ցածր կենսաթոշակ:

Աղետի գոտու բնակիչների սոցիալական բարդ վիճակի մեղմացման նկատառումներով, պատգամավորն առաջարկում էր վերոհիշյալ խմբի հարկադիր պարապուրդի տարիները կամ, հաշվի առնելով պետական բյուջեի հնարավորությունները, որոշակի ժամանակահատված, համարել աշխատանքային ստաժ և այն ներառել կենսաթոշակի հաշվարկում:

Դիտել "ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3379
Ամսաթիվ` 19-01-2014, 06:23
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԱԺ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԱՄԵՆԱԱՎԱԳ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ 2008 ԹՎԱԿԱՆ

ՔԱՌՈՐԴ ԴԱՐ` ՄԵԾ ԱՂԵՏԻ ՀՈւՇԵՐՈՎ ԵՎ ՎԵՐԱՊՐՈւՄՈՎ

88-ի ՄՇՏԱԱՐԹՈւՆ ՀՈւՇԵՐՈՎ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում