Հուսով եմ, քեն չեք քշի գյումրեցիների հետ ու չեք մոռանա ձեր տված խոստումների մասին.Մարտուն Գրիգորյան (Տեսանյութ)


Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը խոսել է հետընտրական Գյումրու ու քաղաքի խնդիրների լուծման ուղիների մասին: Հայտարարությունում մասնավորապեսասվում է. <<Գյումրիում կայացավ ՏԻՄ ընտրություն, որին նախորդել էր բավականաչափ տևական քարոզարշավ: Որպես Գյումրու պատգամավորի, ինձ շատ էր հետաքրքիր, թե ընտրության մասնակից քաղաքական ուժերը, որքան էին տեղեկացված Գյումրու մասին, որքան էին խորացել մեր քաղաքի հոգսերի, դարդուցավի մեջ, Գյումրին փրկելու ինչպիսի լուծումներ ու ծրագրեր էին առաջարկում:
Որքան կարողացա հասկանալ, բոլորի համար ընկալելի և մարսված էին Գյումրու խնդիրները: Քարոզարշավն ու ընտրությունն այլևս անցյալում են, շնորհավորելով բոլոր քաղաքական ուժերին մասնակցության համար, ուզում եմ իմանալ, թե ինչ է արվելու իրենց կողմից բարձրաձայնված, գյումրեցիներին հոգեմաշ անող այն խնդիրների հետ, որոնց վրա հրավիրվել էր հայաստանյան ողջ հանրության ուշադրությունը: Փաստն ինքնին շատ ուրախալի էր ինձ համար: Ես հակված չեմ մտածելու, որ քաղաքի ղեկավարումը ստանձնելու հավակնություններով միայն կարելի է գտնել խնդիրների լուծումները, ես, օրինակ, արդեն տասը տարի առաջնորդվում եմ այդ սկզբունքով: Ի վերջո, բոլորը խոսում էին դրսից ներդրումներ, մեծ գումարներ բերելու անհրաժեշտության մասին, գիտակցելով, որ մեր քաղաքի խղճուկ բյուջեն պարզապես հնարավորություն չի տալիս ու դեռ երկար ժամանակ չի տա այդ խնդիրները լուծելու համար: Մի անհերքելի իրողություն, որի մասին տարիներ շարունակ ասել եմ:
Հարգելի քաղաքական ուժեր, մեր քաղաքի խնդիրները լուծելու համար, դուք ինքներդ երեկ միաբերան այդ մասին էիք ասում, պետք է գումարներ բերել:
Հուսամ, որ ընտրությունների ելքով պայմանավորված որևէ մեկդ նեղված կամ վիրավորված չեք գյումրեցիներից և, առավել ևս, քեն չեք քշի գյումրեցիների հետ ու չեք մոռանա ձեր տված խոստումների ու գյումրեցիների պրոբլեմների մասին: Ձեզ, ի վերջո, բախտ վիճակվեց մոտիկից, ձեր աչքով տեսնել այն, ինչ գյումրեցիներս մեր մաշկի վրա ենք զգում 28 երկար ու ձիգ տարիներ:
Ես, որպես ձեր գյումրեցի գործընկեր, պատրաստ եմ իմ բոլոր հնարավորությունները, կապերը, ծանոթությունները ծառայեցնել ձեզ, եթե իրականում ձեր ծրագրերն ու նպատակները, ելույթներն ու ակտիվությունը միայն քաղաքական նպատակներ չեն հետապնդում, այլ նաև ու առաջին հերթին գյումրեցու հոգսերը թեթևացնելու միտում ունեն:
Ուզում եմ հավատալ, որ ընտրության մասնակից թե իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի մտահոգությունները կապված Գյումրու և գյումրեցիների հետ արագ չեն մոռացվի և գյումրեցիներս ստիպված չենք լինի ժամանակ առ ժամանակ, ընտրությունից ընտրություն մեր քվեարկությամբ խոստումներ տվողներին հիշեցնել դրանց մասին:
Շնորհակալություն>>

Դիտել "Հուսով եմ, քեն չեք քշի գյումրեցիների հետ ու չեք մոռանա ձեր տված խոստումների մասին.Մարտուն Գրիգորյան" տեսանյութը (1):



Դիտումներ` 4952
Ամսաթիվ` 4-10-2016, 20:33
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Գյումրեցիների թասիբը, նամուսը հղում անելով՝ չենք կարող նրանց ուշադրությունը ...

Не до этого. Գյումրեցիները սահմանադրական փոփոխություններից ավելի կարևոր հոգ ...

«Էս պահի դրությամբ, կոնկրետ «դեմ»-ի խնդիր ես չեմ տեսնում». Մարտուն Գրիգորյա ...

ԲՀԿ-ն ՀԱՆՁՆՈւՄ Է ԳՅՈւՄՐԻՆ. ԲՀԿ-ական ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՍ ԿՆՏՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍ ...

«ԵՍ ՀՀԿ ԴԱԲՐՈՅՈՎ ՉԵՄ ԸՆՏՐՎՈՒՄ»

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում