ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ԱԺ ԳԲ հանձնաժողովում (Տեսանյութ)


Վերահսկիչ պալատի բացահայտումների մասին հաշվետվությունները մինչեւ  Աժ լիագումար նիստում ներկայացնելը, սկսած այս նստաշրջանից, ըստ ոլորտների քննարկվում են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում, որը ըստ Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մարտուն Գրիգորյանի կարեւոր հավելում է օրենսդիրի եւ վերահսկիչ պալատի գործնական առնչություններում:

Վերահսկիչ պալատի 2-րդ վարչության պետ Դավիթ Չիբուխչյանը ներկայացրեց բացահայտումներն ըստ չորս բաղադրիչների. «Գյուղական ենթակառուցվածքների զարգացում», «ներդրումներ», «ենթավարկեր», «Հայկական Միրգ»: Ըստ հաշվետվության, խախտումներ եւ թերացումներ առկա են ամենուր, բոլոր բաղադրիչներով գործերը հանձնվել են իրավապահ մարնիններին:

Տարբեր են սակայն բյուջետային միջոցները փոշիացնելու  չափերն ու պետական պաշտոնյաների սանձարձակության աստիճանը: Այսպես. գյուղական համայնքներում գազամատակարարման ներքին ցանցը կառուցելուց հետո է միայն պարզվել,  որ  պիտանի չէ միջին ճնշման գազատարը, որի փչամաքրման համար ծրագրով նախատեսվել էր ոչ ավելի ոչ պակաս 22 մլ դրամ: Ներդրումներ ծրագրով նախատեսված 1350 գլուխ էդիլբայեվ տեսակի ցեղական ոչխարների ներկրման փոխարեն առկա է 366 գլուխ որոնք ոչ ոք չի տեսել եւ որոնք մաքսազերծված չեն: հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանին հետաքրքրում էր, թե ովքեր են ընդգրկված 90մլն դրամանոց ծրագրի կառավարման խորհրդում:

   Այսուհանդերձ, ամենախայտառակ պատկերն առկա է «հայկական միրգ» ծրագրում որի համար ի տարբերություն նախորդների պատասխանատվություն է կրում գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը` գյուղնախարարությունը:

Ի դեպ, ծրագրի անմիջական պատասխանատուները հետեւողականորեն զբաղվել են ապատեղեկատվությամբ

Ի տարբերություն գյուղնախարարության  ներկայացուցիչների բնապահպանության փոխնախարար  Սիմոն  Պապյանը անվերապահորեն ընդունեց  բնապահպանության ոլորտում վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված բոլոր խախտումների փաստը:

  Ի դեպ, բնապահպանության նախարարը նույպես ներկա չէր նիստին: Ի պատասխան Մարտուն Գրիգորյանի հարցի, տեղեկացվեց, որ նախարարը գտնվում է ԱՄՆ-ում  աշխատանքային գործուղղման մեջ:

  Ամփոփելով քննարկումները՝ Մարտուն Գրիգորյանը դիմեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին` հորդորելով առաջիկայում 2015 թ-ի ստուգման ծրագրում ընդգրկել  նաեւ ոչ պակաս կարեւոր այնպիսի խնդրի ինչպիսին է հանրապետության հողօգտագործողներին ծանրագույն կացության առջեւ կանգնեցրած հացահատիկի սերմացուի ներկրման  ծրագրը:

Դիտել "ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ԱԺ ԳԲ հանձնաժողովում" տեսանյութը (1):



Դիտումներ` 3734
Ամսաթիվ` 29-09-2014, 09:54
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Հանդիպում USAID ՀԱԺԱԾ ծրագրի պատասխանատուների հետ

ԱԺ ԳԲ հանձնաժողովի հերթական նիստում. խնդրի քննարկումը հետաձգվեծ 1 տարով

ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԺ ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈւՄ

ՔՆՆԱՐԿՈւՄՆԵՐ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՑ ԱՌԱՋ

ՀԱՄԱՏԵՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈւԹՅՈւՆ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈւՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում