«ԲՀԿ մտնելու թեման իմ համար փակել եմ». Մարտուն Գրիգորյան (Տեսանյութ)


1in.am: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը քարոզարշավի աշխատանքներում ներգրավված չէ. «Իմ խնդիրները իմ ընտրատեղամասերում են, ո՛չ Հանարպետականի, ո՛չ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ անելիքներ չունեմ, իմ գրասենյակը Գյումրիում մշտապես աշխատել է, հիմա էլ աշխատում է»:

Ես ուրախ եմ, որ որպես ավագ ընկեր, Գագիկ Ծառուկյանի մոտ խնդիրներ չի հայտնաբերվել: Հրաժարվեց մեկնաբանություններ տալուց:

ԲՀԿ կուսակցության նախկին պատգամավորների մոտ վերադարձի միտում կա, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը այս առթիվ նշեց, որ ինքը վերադարձի միտումներ չունի. «Այս պահին կուսակցություն վերադառնալու խնդիրը ես ինձ համար փակել եմ: Եթե ես ցանկություն կունենամ Աժ պատգամավոր դառնալու, հնարավոր է՝ ինչ-որ մի կուսակցության անդամ կդառնամ, կամ որպես անկուսակցական կարող եմ առաջադրվել, ժամանակը ցույց կտա: Այժմ ես ցանկություն չունեմ որևէ կուսակցություն մտնելու»:

Մ. Գրիգորյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելն իր համար պայմանավորված է եղել Գագիկ Ծառուկյանի անձով: «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին ներկայացրել եմ Գյումրու խնդիրները  եւ  կարողացել եմ հիմնադրամի հնարավորությունները ծառայեցնել այդ խնդիրների համար։ Կուսակցությունից դուրս գալուց հետո չեմ դիմել աջակցություն ստանալու, կարծում եմ՝ դիմելու դեպքում չի մերժի»:

Մարտուն Գրիգորյանը Գյումրու ներկա քաղաքապետի աշխատանքներից դժգոհ չէ. «Որպես քաղաքապետ ձգտում է անել այն, ինչ որ պարտավոր է անել»:

Դիտել "«ԲՀԿ մտնելու թեման իմ համար փակել եմ». Մարտուն Գրիգորյան" տեսանյութը (1):



Դիտումներ` 1827
Ամսաթիվ` 11-11-2015, 16:07
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

«Կոնկրետ համագործակցում եմ հանրապետության նախագահի հետ». նախկին ԲՀԿ- ական

«Էս պահի դրությամբ, կոնկրետ «դեմ»-ի խնդիր ես չեմ տեսնում». Մարտուն Գրիգորյա ...

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը ԲՀԿ շարքերից դուրս գալու  ...

«ԱՅՍ ՊԱՀԻՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՈԱԼԻՑԻԱՅՈւՄ ՏԵՂ ՉՈւՆԻ»

ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉԻ ՍԱՏԱՐԻ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում