Իմ թիկունքին ժողովուրդն է
Հայկական Շվեյցարիան՝ Դիլիջանը, էկոտուրիզմի զարգացման կենտրոն դարձնելու ճանապարհին կան շատ անելիքներ: Դրանցից առաջինը՝ պետք է տարածաշրջանում հնարավորինս արագ ստեղծել համապատասխան պայմաններ ու շտկել ոլորտային խնդիրները: ՀՀ բնապահպանության նախարարության և ԱԺ ԳԲ հանձնաժողովի համատեղ արտագնա նիստում քննարկվեցին «Դիլիջան» ազգային պարկի հիմնախնդիրները: Դրանք մեկ առ մեկ թվարկելով, ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը շեշտադրեց տեսուչների և ապօրինի ծառահատող քաղաքացիների հետ շփման օրենսդրական բացերը: Եթե տեսուչը ծառը հատողի ձեռքը կբռնի ժամը 18:00-ից հետո կամ շաբաթ, կիրակի օրերին, ապա օրենսդրորեն հնարավոր չի լինում ապացուցել, որ տվյալ քաղաքացին հանցագործություն է անում: Առավել մանրամասն՝ տեսանյութում: