ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՆ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՄՈՌԱՑՎՈՒՄ (Տեսանյութ)


Մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյակի կապակցությամբ Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի բարձունքում իրենց հարգանքի տուրք մատուցեցին ԲՀԿ մարզային կազմակերպության ղեկավարները` ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը:

Մայիսի 9-ը հայ ազգի համար կրկնակի տոն է` Հայրենական Մեծ պարերազմում տարած հաղթանակը և 1992թ. Շուշիի գրավումը: ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը գտնում է, որ երկու հաղթանակներն էլ կարևորագույն ձեռքբերումներ են մեր ազգի պատմության էջերում:

Հայրենական Մեծ պատերազմի վետերաններն ամեն տարի հարուստ հիշողություններով ու հաղթական տրամադրվածությամբ են այցելում Մայր Հայաստան: Եպրաքսիա Վուսկովսկայան պատմում է , որ ճակատամարտում եղել է մինչև կռվի ավարտը և ապրել հաղթանակի բերկրանքը: Այսօր, երբ հուշահամալիրում երիտասարդներին է տեսնում` հոգու խորքում ուրախություն է ապրում, որ պատմությունը չի մոռացվել ու դեռ երկար կհիշվի:

Հայրենական Մեծ պատրեազմի բարգավաճական վետերանները հնարավորություն ունեցան պսակադրությունից հետո մնալ տոնական տրամադրության մեջ: 34 ընտրատարածքի բարգավաճական մոտ 4 տասնյակ վետերաններ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ իրենց տոնը շարունակեցին Կումայրի ռեստորանում: Ներկաները նախ ունկնդրեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը:

Միջոցառման ընթացքում վետերանները ակեղծանում էին, կիսվում պատգամավորի հետ ոչ միայն իրենց հուշերով, այլ նաև իրենց մտահոգություններով :

ԱԺ պատգամավորը գովեստի ու երախտագիտության բազում խոսքեր լսեց իր և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին:

Տոնի առիթով վետերանները նվեր ստացան 20 000- ական դրամ: Տոնական բարձր տրամադրությունն ապահովվեց հյուրասիրությամբ երաժշտությամբ և անմիջական անկեղծ մթնոլորտով: ԱԺ պատգամավորը մեկ առ մեկ մոտենում վետերաններին, և շնորհավորում նրանց տոնը` ցանկանալով երջանիկ ծերություն և, որ նրանք երբեք ուշադրության պակաս չզգան:

Տոնական օրվա ավարտին լավ հուշերի և տպավորություների հետ նրանք իրենց հետ տարան Մարտուն Գրիգորյանի հետ լուսանկար:

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցիչները այցելեցին և փոխանցեցին նվերները թիվ 34 ընտրատարածքի բարգավաճական այն վետերաններին, ովքեր վատառողջ էին և չէին կարողացել մասնակցել միջոցառմանը:

Դիտել "ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՆ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՄՈՌԱՑՎՈՒՄ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3326
Ամսաթիվ` 19-01-2014, 05:53
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ

ՀԶՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ 2011թ.

ՄԱՅԻՍԻ 9, ՆՎԵՐՆԵՐ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

Տարեցները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում