ՀԶՈՐ` ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ (Տեսանյութ)


Բոլոր ժամանակներում կրթությունն ու դպրությունը եղել են ամուր պետականության հիմքերը: Այս արժեքները գնահատելու համար յուրաքանչյուր հայ պետք է արժեվորի մանկավարժի գործը: ԱԺ պատգամավոր , ԱԺ կթության, գիտության, մշակույթի, եիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարտուն Գրիգորյանը ուսուցչի տոնի առիթով, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանների անկախության 20-ամյակի կապակցությամբ շրջագայություն էր կազմակերպել 2 պետությունների տարածքով: Գյումրու մի շարք դպրոցների ընդհանուր թվով 60 մանկավարժներ պատգամավորի հետ 2 օրյա այց կատարեցին Հայաստանի եւ Արցախի հրաշք լեռաշխարհում:

Խմբի առաջին կանգառը Խոր Վիրապն էր, որը Հայոց հանրահայտ ուխտատեղիներից է ՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ։ Ներկայիս վանք-ամրոցի տեղում եղել է արքունի բանտը։ Ավերված շինության տեղում 1662թ.-ին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչ օրս։ Մանկավարժները եղան վիրապում, որտեղ Գրիգոր Ա Լուսավորիչը անցկացրել է 14 տարի՝ կրելով իր չարչարանքները:

Մանկավարժի գործի կարեւոր բաղադրիչը հայրենասիրական դաստիարակություն սերմանելն է: Այս հանգամանքը պատգամավոր Մարտուն Գրիգորյանը շատ է կարեւորում եւ ճանաչողական այցի նպատակներից մեկն էլ դա էր: Ուսուցիչներից քչերն էին հնարավորություն ունեցել լինելու մեր երկրի պատմամշայութային վայրերում: Հայրենասիրական թեմաններում իր ուրույն տեղն ունի Սպարապետ Վազգեն Սարգսյան հերոսական կերպարը: Հաջորդ այցը նրա տուն –թանգարանում էր:

Չկա մեկ հայ, առավել եւս մանկավարժ , ով չսիրի հայ գրականության մեծերից Պարույր Սեւակին ու նրա ստեղծագործությունները: Գյումրեցի մանկավարժների հաջորդ կանգառը եղավ Պարույր Սեւակի տուն-թանգարանում: Բնաստեղծի ոգին ու շունչն այնքան ազդեցիկ էր ներկաների համար, որ մանկավարժները մեծն բանաստեղծի շիրիմի մոտ կարդացին նրա ստեղծագործություններից:

Խմբի ճանապարհությունը շարունակվեց դեպի Վայոց Ձոր: Նորավանքի համալիրը սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն:

Մեր երկրի հրաշք բնությունը գեղեցիկ է անգամ , երբ այն շղարշված է մշուշով: Հայոց բարձրաբերձ լեռների ու ժայռերի գեղեցկությունը քողարկվել էր մշուշով, մանկավարժները չէին կարող անտարբել անցնել այս իրավամբ հեքիաթային գեղեցկության կողքից:

Տպավորիչ էր այն , երբ Հայաստանի եւ Արցախի սահմանագիծը հատվեց: Մանկավարժներից շատերն առաջին անգամ էին արցախյան հողի վրա, եվ սպասված այս պահը նույնքան տպավորիչ էր եւ հուզիչ, քանի որ սահմանագծի հատումը տեղի ունեցավ հանդիսավոր:

Լեռնային Ղարաբաղ ….Շուշի….

Այստեղ նախատեսված էր հանգիստ, որից հետո այցելությունները շարունակվելու էին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:

Գիշերային հանգստից եւ նախաճաշից հետո Գյումրիից այցելած խումբը շարունակեց իր շրջագայությունը:

Հավատքը միշտ եղել է հայերիս փրկությունը պատերազմների եւ արհավիրքների ժամանակ: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցին Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ.: Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է: Ճանաչողական այցով Շուշի եկած խումբը պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ առավոտյան մասնակցեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի պատարագի:

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում խմբի ղեկավարները եւ նկարահանող խումը ականատես եղան մի բացառիկ երեւույթի: Եկեղեցու սպասավորը մեզ ուղեկցեց նկուղային հարկ , այս փոքրիկ եւ կլորավուն սենյակի կենտրոնում կանգնող յուրաքանչյուր ոք երբ արտաբերում է իր անունը, լսվում է ոչ սովորական հնչողությամբ, իսչպես հոգեւորականը մեկնաբանեց, սա յուրաքանչյուրի իրական ձայնն է, որ լսվում է հենց անձի ներսից, եւ աշխարհում եզակի կետն է, որ տալիս է հավատացյալին այդ հնարավորություն լսելու սեփական ձայնը ներսից:

Լեռնային Ղարաբաղի չքնաղ գեղեկցկությունն ու պատմամշակութային հուշահամալիրները դիտելու համար շարունակվում էր շրջագայությունը: Հաջորդ կանգառը Ստեփանակերտի հիշատակի հուշահամալիրում էր, որտեղ ամփոփված են մի քանի հիշատակներ, Սումգայիթի զոհերի, 1988թ-ի երկրաշարժի, Արթուր Մկրտչյանի, ինչպես նաեւ եղբայրական գերեզմանները:

Ղարաբաղի խորհրդանիշ տատի եւ պապի հուշահամալիրի մոտ եւս Գյումրիից այցելած խումբը կան առավ : Այն Արցախի դեմքն է ու վկայագիրն է, որի համար արյուն են թափել ու պայքարել են մեր նախնիները, հայրերն ու եղբայրները:

Արցախյան մյուս հեքիաթային գեղեցկություն եւ հոգեւոր ձգողական ուժ ունեցող պատմամշակութային համալիրը դա Գանձասարն է, իր անունը ստացել է այդ բլրից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր: Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։

Մանկավարժները հիացած էին այս բարձարժեք եւ յուրատիպ գեղեցկությամբ:

Իսկ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը տպավորված էր մանկավարժների հետ կայացած շրջագայությունից:

Գաձասարը Արցախում վերջին կանգառն էր: Հետդարձի ճանապարհին Սյունիքի մարզում խումբը այցելեց Տաթեւ վանք: Վանքը կառուցված լինելով անառիկ եւ անմատչելի բարձունքի վրա, կանչում է յուրաքանչյուր հայի:

Տունդարձի ճանապարհին, չնայած հոգնածությանը, այնուամենայնիվ , տրամադրությունը շատ բարձր էր, հոգեկան մեծ բավարարվածությամբ նրանք կիսվեցին մեզ հետ իրենց տպավորություններով:

Դիտել "ՀԶՈՐ` ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3114
Ամսաթիվ` 19-01-2014, 05:55
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՄԵՆՔ ՀԶՈՐ ԵՆՔ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԻՆ

ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻՆ

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում