ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹ (Տեսանյութ)


Ամանորյա տոնակատարությունները թիվ 34 ընտրատարածքի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նախաձեռնությամբ իրականացվեցին «միջոցառումների շարք» խորագրով: Քանի որ նոր տարին մեր հասարակության կողմից ամենաշատ սիրված տոն է, եւ նրան սպասում է մեզանից յուրաքանչյուրն, անկախ տարիքից, ուստի կազմակերպվեցին տարաբնույթ միջոցառումներ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 34 ընտրատարածքի կանանց խորհուրդը նոր տարին նշեց գեղեցիկ հանդիսությամբ, «Ոսկե ծիրան» ռեստորանում, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մասնակցությամբ: Հայ կանայք միշտ եղել են մեր ազգի, պետականության կայացման հիմքում, այսօր էլ նրանք շարունակում են իրենց աստվածահաճո գործը՝ ընտանեկան ջերմությունը պահպանելուց եւ երեխաներ դաստիարակելուց զատ հայուհիներն այսօր էլ մասնակցում են մեր երկրի բարգավաճման գործընթացին: Իսկ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը միշտ իր հոգատարության հարթության վրա է պահում կանանց՝ գնահատելով եւ արժեւորելով գեղեցիկ սեռի դերը:

Տոնական հանդիսության սպասված պահը Ձմեռ պապի եւ Ձյունանուշի այցն էր, որը անկախ տարիքից մեշ հրճվանք եւ ուրախություն պարգեւեց յուրաքանչյուրին՝ ապահովելով լիարժեք ամանորյա տոնական տրամադրություն:

Կանանց համար այս միջոցառումը ամանորյա լավագույն նվերն էր պատգամավորի կողմից: Նրանք շատ այլ առիթներ ունեցել են մասնակցելու այսպիսի միջոցառումների եւ, որ ամենակարեւորն է, կարեւորված եւ արժեվորված են զգում իրենց: Իսկ Մարտուն Գրիգորյանն այսպիսի բազմազանության մեջ, երբեք չի ընդունում նույնօրինակությունը եւ միշտ ձգտում է դեպի նորը, թարմը: Սա պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործելաոճն է:

Ամանորյա բարեմաղթանքներ , անկաշկանդ մթնոլորտ, գեղեցիկ ցանկություններ, տոնական բարձր տրամադրություն, եւ իհակե ,փոքրիկ հրավառություն, այսպիսին էր ամանորյա գեղեցիկ նվերը սիրելի կանանց:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու մասնավորապես թիվ 34 ընտրատարածքի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակն ավանդույթի համաձայն, տարիներ շարունակ , ամանորին հանրակրթական դպրոցների, մանկատների, գիշերօթիկ հաստատությունների, հաշմանդամ երեխաների, հասարակական կազմակերպությունների, բազմազավակ ընտանիքների եւ մի շարք այլ հաստատությունների փոքրիկներին եւ շահառուներին ամանորյա անակնկալ են մատուցում: Ընդհանուր թվով 20 կազմակերպությունների բաշխվեց 2000 պարկեր: Այս տարի եւս, պարկերի բաշխումն իրականացրեցին պատգամավորի գրասենյակի երիտասարդ ակտիվիստները, Ձմեռ պապի եւ Ձյունանուշի կերպարներով՝ մեկ առ մեկ այցելելով հաստատություններ եւ փոխանցելով կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Մարտուն Գրիգորյանի ամանորյա բարեմաղթանքերն ու նվերները:

Պատգամավորի գրասենյակի երիտասարդները ավարտելով իրենց բարի առաքելությունը, այնուհետ առիթ ունեին հավաքվելու, այս անգամ դիմակահանդես – պարահանդեսի ձեւաչափով նշեցին 2012 թվականի գալուստը: Երիտասարդները պարահանդեսին հրավիրել էին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:

Տարիներ առաջ Մարտուն Գրիգորյանի կողմից դրվեց երիտասարդների եւ պատգամավորի միջեւ փոխգործակցության այն հիմնաքարը, որն այսօր ամուր հիմք է դարձել :

Պարահանդեսը շարունակվեց անկաշկանդ մթնոլորտում, գեղեցիկ անակնկալներով, ներկաներին հիացմունք պատճառեց գյումրեցի սիրված երգիչ Վավայի կատարումը, որն իր ամանորյա բարեմաղթանքն էր բերել նրանց:

Պարահանդեսը շարունակվեց դիկոտեկային ծրագրով, քանի որ օրը երիտասարդներին էր, ուստի պետք է ուրախանալ եւ լիցքաթափվել լիարժեք:

Միջոցառումը նշանավորվեց նաեւ մի հետաքրքիր հանգամանքով, քանի որ այն կայացավ Գյումրիում նորաբաց «Ռելաքս» դիսկոտեկ ակումբում : Իր նախադեպը չունեցող երիտասարդական, ժամանցային ակումբի բացումը կրկնապակտել էր երիտասարդների անկաշկանդ տրամադրությունը, քանի որ Գյումրիում այսօր բացակայում են նմանատիպ կենտրոնների գործունեությունը, նկատում էին երիտասարդները:

Տոնական միջոցառումների գագաթնակետը երեխաների համար նախատեսված տոնախմբությունն էր: Գիշերօթիկ հաստատությունների, հանրակրթական դպրոցների, «Թռչունյան տուն» մանկատան, եւ այլ հաստատությունների ընդհանուր թվով 250 երեխաների համար ամանորյա հանսեդը Մարտուն Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ իրականացավ շքեղ միջավայրում՝ «Վանատուր» ռեստորանային համալիրում, որը վերածվել էր իսկական հեքիաթների աշխարհի: Երեխաները նախ հասակակիցներին զարմացրեցին իրենց տաղանդով՝ երգ, պար, բեմական ներկայացում: «էսկադա» պարային համույթի փոքրիկները իրենց ճկուն եւ աշխույժ պարով գրավեցին ներկաներին, ապահովելով տոնական բարձր տրամադրությունը:

Երեխաների համար ամանորի խորհրդանիշը բացի տոնածառից , նաեւ հեռավոր Լապլանդիայից եկած Ձմեռ պապիկն ու նրա թոռնիկ Ձյունանուշիկն է, ամեն տարի մեր փոքրիկները անհամբերությամբ են սպասում Ձմեռ պապին, իսկ միջոցառման մասնակիցները հրճվանք եւ զարմանք ապրեցին, երբ դահլիճում տեսան տասնյակից ավելի Ձմեռ պապիկներ եւ Ձյունանուշիկներ:

Լինել միշտ մանուկների կողքին, նրանց հետ ուրախանալ ու օգնել փոքրիկներին երջանիկ լինելու՝Մարտուն Գրիգորյան պատգամավորի հավատամքն է:

Երեխաների ուրախության համար մտածված էր ամեն մի մանրունք, եւ ինչպես փոքրիկներն էին նշում ջերմ եւ տաքուկ միջավայրում նրանք իրենց իսկապես հեքիաթում էին զգում:

Ձմեռ պապիկներ, Ձյունանուշիներ, ամանորյա նվերներ, փոքրիկների ամենաշատ սիրված քացրավենիքը՝ տորթ, հրավառություն, ամեն ինչ գեղեցիկ եւ հեքիաթային էր փոքրիկների համար, որը միշտ կմա երեխաների հիշողություններում որպես մանկության ամենավառ հուշը:

Դիտել "ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3885
Ամսաթիվ` 19-01-2014, 05:58
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԿՆՈՋ ԵՐԱԶԱՆՔՆ Է` ԵՐԱԶԱՆՔԻ ԿԻՆ ԼԻՆԵԼԸ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԱԿՑԻԱ

ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ 2011թ.

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում