Համագործակցության նոր հասցե


Համագործակցության նոր հասցե
Սեղմեք նկարի վրա` բոլոր նկարները դիտելու համար

Այսօր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հյուրն էր Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը, ով պատգամավորի խնդրանքով ներկայացրեց կենտրոնի գործառույթների, նպատակների և առաքելության մասին համառոտ տեղեկատվություն:
Ընկերական ջերմ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում պատգամավորը հետաքրքրվեց նաև կենտրոնի առաջ ծառացած խնդիրներով, հոգսերով և պատրաստակամություն հայտնեց իր ծանոթությունների, կապերի լայն շրջանակը ծառայեցնել կենտրոնի համար բավարար ճանաչելիություն ապահովելուն:
Որպես գործընկերոջ ներկայացնելով «Հանուն Գյումրու և գյումրեցիների» ԶՀԿ-ն, Մարտուն Գրիգորյանը մասնավորեցրեց նաև կառույցի հնարավորությունները և համագործակցության հեռանկարի ուղղությունները: Հանդիպման ավարտին որոշվեց հետագա հանդիպումներն ու զրույցները դարձնել հաճախակի և խոսել ու պայմանավորվել կոնկրետ ծրագրերի շուրջ:

Համագործակցության նոր հասցե

Դիտումներ` 2552
Ամսաթիվ` 4-07-2015, 15:02
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Աճեմյանցիների հյուրն էր Մարտուն Գրիգորյանը

Հանուն Գյումրու եւ գյումրեցիների

Թիմը հավանություն տվեց պատգամավորի որոշմանը

Պատգամավորն ուշադիր է բոլոր ոլորտների նկատմամբ

«Արփի լիճ» ազգային պարկի խնդիրները ներկայացվեց բնապահպանության նախարարին

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում