Գազատար խողովակաշարի թարմացում և քարապատում Արցախ թաղամասում (Տեսանյութ)


Արցախ թաղամասում այս պահին շարունակվում են փողոցաշինության համալիր աշխատանքները: Մատնիշյան փողոցում, մինչ քարապատման աշխատանքների մեկնարկը, գազատար խողովակների ապամոնտաժման և նոր համակարգի անցկացման աշխատանքներ են իրականացվում: Նախկինում գազատար խողովակներն անցկացվել են բավականին անփույթ ձևով և խողովակաշարը խանգարում էր երթևեկությանը և բացի այդ, փողոցի արտաքին տեսքն էր դարձրել տհաճ: «Հանուն Գյումրու և գյումրեցիների» ԶՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, խնդրով դիմեց «ՀայՌուսգազարդի» Գյումրու մասնաճյուղի ղեկավարին և արդեն մի քանի օր է փողոցում նոր խողովակաշարի անցկացման գործընթաց է իրականացվում: Թաղամասի մեկ այլ հատվածում՝ Մադոյան և Մատնիշյան փողոցները կապող Ղարիբջանյան փողոցում էլ քարապատման աշխատանքներ են կատարվում: Հիշեցնենք, ըստ «Հանուն Գյումրու և գյումրեցիների» ՀԿ փորձնական ծրագրի, նախատեսվում է թաղամասն ամբողջության քարապատել և ապագայում ունենալ տիպային քարապատ թաղամասի օրինակ: Սակայն, մինչ քարապատումը այստեղ, մասամբ, կոյուղատար և գազատար համակարգերի նորոգումներ են կատարվել, ինչպես նաև հեռահաղորդակցման և էլեկտրասյուների վերանորոգում:
Տեսանյութն՝ առանց մեկնաբանության:

Դիտել "Գազատար խողովակաշարի թարմացում և քարապատում Արցախ թաղամասում" տեսանյութը (1):



Դիտումներ` 1577
Ամսաթիվ` 26-04-2016, 16:40
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Փողոցների բարեկարգումը ուշադրության կենտրոնում (ֆոտոշարք)

Մարտուն Գրիգորյանը կատարեց խոստումը. Մատնիշյան փողոցը հիմնանորոգվում է

«Լույս» հիմնադրամը կֆինանսավորի Գյումրու փողոցների քարապատում

Մադոյան փողոցում դրվեց առաջին քարը

Գյումրիում մեկնարկեց փողոցների քարապատման ծրագիրը

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում