ԳՈՎԱ՞ԶԴ, ԹԵ՞ ՀԱԿԱԳՈՎԱԶԴ


ԳՈՎԱ՞ԶԴ, ԹԵ՞ ՀԱԿԱԳՈՎԱԶԴ

Անցնող շաբաթ համացանցում անհայտ օգտատերերի կողմից բացվել էին՝ «Ո՞վ է լինելու թիվ 34 ընտրատարածքի պատգամավորը», «Ո՞վ է ավելի շատ աշխատանքներ արել Գյումրու համար» նմանատիպ վերտառություններով քվեարկություններ, եւ բոլոր քվեարկություններն ավարտվեցին թիվ 34 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանի էլեկտրոնային քվեների կրկնակի գերազանցմամբ: Հավանաբար, նույն ընտրատարածքում մյուս թեկնածուն եւ վերջինիս «տերերը» չէին հանդուժել այս հանգամանքը, եւ մասնավոր հեռուստաընկերություններից մեկի եթերով հրապարակվում է մի տեղեկավություն, որում նշվում է, որ վերջին շրջանում Գյումրիում սոցհարցումներ են անցկացվել եւ հրապարկվում է վերջինիս տվյալները, որոնք բացահայտ կեղծիք են եւ իրականությանը չեն համապատասխանում:

Հարկ է հիշեցնել, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 8-ից, եւ գրանցված թեկնածուների վերաբերյալ մինչ պաշտոնական քարոզարշավը ԶԼՄ-ներով որեւէ տեղեկատվություն հրապարակելը դիտվում է գովազդ կամ հակագովազդ:

Հիշեցնենք, որ մասնավոր հեռուստաընկերության եթերով հնչել են ոչ միայն սոցհարցումների տվյաներ, այլ նաեւ տեղի է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի կոպիտ խախտում. այն է, ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործություն՝ «Նախընտրական քարոզչության ընթացքում պետական եւ համայնքային ծառայողներին, զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները գործադրել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով:» (ՀՀ ԸՕ հոդված 21, կետ 2):

Պատգամավորի պաշտոնական կայք էջը գյումրեցիների շրջանում իրականացրել է սոցհարցումներ, սակայն տվյալները նրբանկատորեն չեն հրապարակվում, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակի լրատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժին


Դիտումներ` 2997
Ամսաթիվ` 19-01-2014, 02:27
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԳՅՈՒՄՐՈՒ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀՆԵՐՆ ԻՄ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԵՆ

ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՆՔ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՀԻՆԳՇԱԲԹԻ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ

ԱՍՈՒԼԻՍ ԳՅՈՒՄՐՈՒ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում