ԷԺԱՆԱԳԻՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ


ԷԺԱՆԱԳԻՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ

Մարտուն Գրիգորյան քաղաքական գործչին շատ –շատերն են բնորոշում որպես կայուն եւ հաստատուն մարդու: ԱԺ պագամավորն իր գործունեության 6-7 տարիների ընթացքում ձեռք է բերել սեփական ձեռագիրը, հասարակությանը ներկայանալու իր ձեւը, որը ակնհայտ եւ հարազատ է դարձել համաքաղաքացիներին: Մարտուն Գրիգորյանի մոտ սկզբունքային դրսեւորում է՝ երբեք ու երբեք չկրկնվել, չնմանակել որեւէ մեկին: Ոմանք գերադասում են խոսել եւ խոստումներ տալ նորարությունների, նոր գործերի եւ զարգացումների մասին, սակայն վերջիններիս գործունեության պատկերը, ոչ այլ ինչ է, քան էժանագին կրկնօրինակ:

Առողջ, երիտասարդ, հզոր ներուժ ունեցող քաղաքական գործչին շատերն են այսօր փորձում նմանվել եւ յուրացնել գործելաոճը, սակայն Մարտուն Գրիգորյանն այդ ամենի դեմ իմունիտետ է ձեռք բերել:

Հասկանալի է, որ պատգամավորը գործում եւ արարում է գյումրեցու ոճին, ոգուն, նրա աշխարհայացքի չափորոշիչներին համապատասխան, սակայն դրանք նմանակելը ընդունելի եւ հասկանալի չէ գյումրեցիների համար: Անել ուրիշի բոլոր քայլերն ու նմանվել նրան գործունեության բոլոր ոլորտներում պատվախնդիր մարդուն վայել չէ:

Հասարակության մեջ յուրօրինակ , բացառիկ եւ անկեղծ լինելու համար պետք է անցնել սեփական ճանապարհը, որի վրա քեզ դնում է ժողովուրդը, մանավանդ, երբ այդ ժողովրդի մի մասնիկն ես, ոչ օտար: Իսկ իմաստուն ժողովուրդը միշտ տարբերում է կեղծավորին անկեղծից, անիրականը՝ իրականից:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակի լրատվության եւ

հասարակայնության հետ կապերի բաժին


Դիտումներ` 2787
Ամսաթիվ` 19-01-2014, 02:29
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՆՈՐ ԳՈՐԾԵՐԻ ՍԿԻԶԲ` ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

ՄԵՆՔ ՀԶՈՐ ԵՆՔ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ

ՕԳՆԻՐ ԼԻՆԵԼ ԵՐՋԱՆԻԿ

ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՆՔ

ԿՆՈՋ ԵՐԱԶԱՆՔՆ Է` ԵՐԱԶԱՆՔԻ ԿԻՆ ԼԻՆԵԼԸ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում