ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է՝ ՆԵՂԱՑԱԾ ՉԷ


ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է՝ ՆԵՂԱՑԱԾ ՉԷ

yerkir.am

-Պարո'ն Գրիգորյան, ի սկզբանե տպավորություն էր, որ Դուք եք լինելու ԲՀԿ-ի թեկնածուն, այդուհանդերձ, թեկնածուն Բալասանյանն է: Գուցե նեղացա՞ծ եք:

-Նեղացած լինելու խնդիր չկա: Այո, շատերի մոտ տպավորություն էր, որ ես ուզում եմ քաղաքապետ դառնալ, դա պայմանավորված էր 2008թ. քաղաքապետի ընտրությունների պայքարով, երբ գյումրեցիները գիտեինք, որ ես այս ընտրություններին էլ եմ իմ թեկնածությունն առաջադրելու: Բայց խորհրդարանական ընտրություններից առաջ ես իմ թիմի հետ հանդիպում եմ ունեցել եւ հիմնավոր բացատրել, որ մեր հիմնական խնդիրը ԱԺ ընտրություններում հաղթանակ ապահովելն է: Այդ ժամանակ կար նաեւ սկզբունքի խնդիր, բայց ի սկզբանե մենք նպատակ չենք դրել մասնակցել քաղաքապետի ընտրություններին: ԱԺ ընտրություններից հետո էլ ես հանդիպել եմ Գագիկ Ծառուկյանի հետ եւ մենք քննարկել ենք եւ ընդհանուր հայտարարի եկել, որ այս անգամ ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու: Այսինքն` ի սկզբանե պրն Ծառուկյանի հետ մենք պայմանավորվածություն ունեցել ենք: Իսկ ինչ վերաբերում է նեղանալ-չնեղանալուն, ապա եթե ես համաձայնել եմ, եւ կա պայմանավորվածություն, բնականաբար, նեղանալու մասին խոսք գնալ չի կարող, այն էլ այն դեպքում, երբ ամեն ինչ եղել է իմ կամքով:

-Բայց լուրեր կային, որ սոցհարցման համաձայն է որոշվել առաջադրել Բալասանյանի թեկնածությունը, թե իբր նա ամենաբարձր ցուցանիշն ունի Գյումրիում:

-Գյումրիում չի անցկացվել մի սոցհարցում, որի մեջ եղել է իմ անունը: Դա սուտ է, նման բան չի եղել:

-Սեպտեմբերի7-ին` Բալասանյանի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ, ժողովուրդը, կարծեմ, Ձեր անունն է վանկարկել...

-Իմ չառաջադրվելը ժողովրդի մոտ տպավորություն էր ստեղծել, թե ինձ չեն թողել առաջադրվել, եւ այդ պատճառով էլ ժողովուրդն ավելի ագրեսիվ դարձավ: Բայց իմ քայլերով ես ցույց տվել եմ, որ ես եւ Բալասանյանը կուսակից ընկերներ ենք, մեր մեջ նման խնդիր չկա: Լարվածություն չկա, դրա վառ ապացույցն էլ այն էր, որ սեպտեմբերի 7-ի հանրահավաքին ես կանգնած էի պրն Ծառուկյանի կողքին:

-Լավ, ինչպես՞ կգնահատեք ընտրությունների ընթացքը:

-Այս պահի դրությամբ շատ պասիվ են: Հուսանք, որ կակտիվանան: Առաջին ընտրությունն է Գյումրիում, որ այսքան պասիվ, հանգիստ եւ տխուր են անցնում ընտրությունները: Կարծում եմ` պասիվությունը պայմանավորված է նաեւ թիմերի պասիվ կամ ոչ ճիշտ կազմակերպված աշխատանքով:

-Բալասանյանի շանսերն ինչպե՞ս կգնահատեք:

- Մաղթում եմ նրան հաջողություն, հաղթանակ, տա Աստված որ հաղթի, մեր կուսակից ընկերն է:


Դիտումներ` 3167
Ամսաթիվ` 19-01-2014, 02:48
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉԻ ՍԱՏԱՐԻ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

«ԵՍ ՀՀԿ ԴԱԲՐՈՅՈՎ ՉԵՄ ԸՆՏՐՎՈՒՄ»

ԵՍ ԵՎ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉԵՆՔ. ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ

Ո՞Ր ԽԱՌՆԱԿԻՉՆ Է ՍԵՊ ԽՐՈՒՄ ԿՈՒՍԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում