ԵՍ ԵՎ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉԵՆՔ. ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


ԵՍ ԵՎ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉԵՆՔ. ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մարտուն Գրիգորյանի հարցազրույցը Yerkir.am կայք էջին

Ես եւ Արման Սահակյանը թշնամիներ չենք. Մարտուն Գրիգորյան

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իր թեկնածությունն է առաջադրելու թիվ 35 ընտրատարածքում: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Սահակյանը կրկին առաջադրվել էր, բայց թիվ 34 ընտրատարածքում, սակայն պարտվեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին: Yerkir.am-ը Սահակյանի շանսերի մասին զրուցել է նրա նախկին մրցակից Մարտուն Գրիգորյանի հետ:

- Պարո'ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Արման Սահակյանի շանսերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամիսներ առաջ մրցակիցներ էիք:

- Անկեղծ ասած` այս պահին շանսեր գնահատելը վաղ է, քանի որ չգիտենք, թե ովքեր են լինելու Սահակյանի մրցակիցները: Իսկ այս պայմաններում գուշակել, թե ով ավելի շատ շանսեր ունի, անհնար է: Սպասենք, տեսնենք, թե ովքեր կառաջադրվեն:

-ԲՀԿ-ն թեկնածու ունենալո՞ւ է:

-Մինչեւ այս պահը ԲՀԿ-ում քննարկում չի եղել, դեռ չենք որոշել` թեկնածու ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ:

- Դեռ ամիսներ առաջ մամուլում գրվեց, որ ՀՀԿ-ն Գյումրու քաղաքապետի ընտրություններում սատարելու է Սամվել Բալասանյանին, իսկ ԲՀԿ-ն էլ, եթե ոչ օգնելու, ապա գոնե չի խանգարելու Արման Սահակյանի` պատգամավոր ընտրվելուն: Կա՞ նման գործարք:

- Չկա նման պայմանավորվածություն, գործարք, դա մամուլի վերլուծության արդյունքն է:

-Իսկ հավանական համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն, այդուհանդերձ, սատարի Արման Սահակյանին:

-Կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել, այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Բայց ասեմ, որ ես ինքս խնդիր չեմ տեսնում ապագայում Արման Սահակյանի հետ ԱԺ-ում աշխատելու եւ համագործակցելու հարցում: Ես եւ Արման Սահակյանը թշնամիներ չենք, եւ բնականաբար, եթե նա ընտրվի թիվ 35 ընտրատարածքից, միանշանակ ԱԺ-ում Շիրակի մարզի շահերն է ներկայացնելու, եւ մենք երկուսով պարտավոր ենք համագործակցել, մեր մարզի խնդիրները ներկայացնել եւ լուծումներ գտնել:

-Ինչպե՞ս կանցնեն այս ընտրությունները:

-Այս ընտրությունները տարբերվելու են մայիսի 6-ի ընտրություններից, քանի որ ես այնտեղ գործող պատգամավոր էի եւ երեւի թե վատ չէի աշխատում, իսկ այդ պայմաններում Արման Սահակյանի առաջադրվելու որոշումն այդքան էլ ճիշտ չէր, ճիշտ չէր առաջադրվել գործող պատգամավորի դեմ` չլինելով գյումրեցի: Բայց հիմա այլ է, հիմա ընտրատարածքը թափուր է:


Դիտումներ` 3076
Ամսաթիվ` 19-01-2014, 02:50
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉԻ ՍԱՏԱՐԻ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է՝ ՆԵՂԱՑԱԾ ՉԷ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՌԵԼ ԱՇՈՏ ԳԻԶԻՐՅԱՆԻՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում