ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԺ ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈւՄ


ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԺ ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈւՄ
Սեղմեք նկարի վրա` բոլոր նկարները դիտելու համար

«parliament.am»

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը եւ պատգամավորները նոյեմբերի 26-ին հանդիպեցին Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի բնության պահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Կատերինա Կոնեչնայի գլխավորած պատվիրակության հետ:

Մարտուն Գրիգորյանը, ողջունելով չեխ գործընկերների այցը Հայաստան, օգտակարհամարեց փոխադարձ շփումների ու գործակցության ակտիվացումը՝ նշելով, որ այսօրինակ հանդիպումները լավ հիմք են հետագա հարաբերությունները զարգացնելու համար: Երկու երկրներում հայկական եւ չեխական դեսպանատների բացումով էլ ավելի է սերտացել թե դիվանագիտական եւ թե տարբեր ոլորտներում փոխգործակցությունը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Չեխիայի Հանրապետություն եւս, հանձնաժողովի նախագահի բնորոշմամբ, նոր որակ է հաղորդել միջխորհդարանական համագործակցությանը, բացահայտել նոր հնարավորություններ ու ուղղություններ:
Մարտուն Գրիգորյան Մարտուն Գրիգորյան

Ըստ Մարտուն Գրիգորյանի՝ բնապահպանական հիմնախնդիրները շատ են, եւ կարեւոր է զարգացած երկրների փորձը: Կատերինա Կոնեչնան եւս համոզմունք հայտնեց, որ համատեղ գործակցությամբ առավել արդյունավետ կզբաղվեն բնության պահպանությամբ, առկա մարտահրավերների չեզոքացմամբ: Նրա կարծիքով՝ Չեխիան եւ Հայաստանն ընդհանրություններ շատ ունեն, ինչն էլ համագործակցության լավ հեռանկար է բացում:

Երկու խորհրդարանների ներկայացուցիչները միմյանց տեղեկություններ հաղորդեցին հանձնաժողովների գործունեության եւ բնապահպանական միջոցառումների, նաեւ՝ ֆինանսական միջոցների մասին: Որպես ԵՄ անդամ երկիր՝ Չեխիան այդ կառույցից մեծ օժանդակություն է ստանում բնապահպանական խնդիրները լուծելու համար: Կողմերը փաստեցին, որ ընդհանուր առմամբ շրջակա միջավայրի պաշտպանության հարցում օրենսդրությունը երկու երկրներում նույն գաղափարական հիմքն ունի. ով աղտոտում է միջավայրը, նա էլ պետք է վճարի: Չեխիայում գործում են պետական հիմնադրամներ, որոնք հավաքագրում են այդ գումարները եւ ուղղում վնասակար ազդեցության վերացմանը: ՀՀ-ում բնապահպանական վճարների նպատակային օգտագործումը, պատգամավորների տեղեկացմամբ, նույնպես կարգավորվում է օրենքով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բնապահպանությանը վերաբերող եւ երկուստեք հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր եւս՝ աղբի վերամշակում, վերականգնվող էներգիայի հնարավորություն, խոսվեց հանքերի շահագործման եւ ՀԷԿ-երի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության մասին:

ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԺ ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈւՄ
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԺ ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈւՄ

Դիտումներ` 3292
Ամսաթիվ` 19-01-2014, 03:14
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԱԺ-ում 2014թ.ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈւՋԵԻ ՔՆՆԱՐԿՈւՄՆԵՐ

ՔՆՆԱՐԿՈւՄՆԵՐ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՑ ԱՌԱՋ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈւՄՆԵՐ

ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ԳՅՈւՄՐՈւ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ՀԱՄԱՏԵՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈւԹՅՈւՆ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈւՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում