ԲՀԿ ԱԿՏԻՎՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՊԱՐՈՆ ԾԱՌՈւԿՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈւԹՅՈւՆՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ. ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


ԲՀԿ ԱԿՏԻՎՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՊԱՐՈՆ ԾԱՌՈւԿՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈւԹՅՈւՆՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ. ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«168 ժամ»

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր , ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի հետ:



- Ինչպե՞ս եք գնահատում երեկ Գյումրիիթիվ 35 ընտրատարածքում տեղիունեցած ԱԺ մեծամասնական ընտրությունները:



- Նորմալ, հանգիստ ընտրություններ էին, ինչ-որ արտառոց բաներ չկային:

- Ընտրախախտումներ չկայի՞ն:

- Ճիշտն ասած, էդպիսի մանրամասն բաներից տեղյակ չեմ, բայց էդպիսի արտառոց բաներ, որ լինեին՝ անպայման կիմանայինք:

- Ի դեպ, երեկ մամուլում գրվել է նաև այն մասին, որ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ ՍամվելԲալասանյանը մարդ է գցել ավտոմեքենայի տակ: Տեղյա՞կ եք այդ մասին:

- Տեղյակ եմ էնքանով, ինչքանով մամուլն է տեղեկացրել: Դրանից ավել ինֆորմացիա չունեմ: Երևի ավելի ճիշտ կլինի, որ այդ հարցով դիմեք պարոն Բալասանյանին:

- Իսկ եթե ԲՀԿ-ն չսատարեր ՀՀԿ-ի թեկնածուն, ի՞նչ եք կարծում` հնարավոր էին նմանարդյունքներ Գյումրիում:

- Երևի եթե-ներով խոսելը ճիշտ չէ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 35-րդ ընտրատարածքային տարածքի պատասխանատուն հայտարարել է, որ սատարում է: Արդյունքներն արդեն պարզ են, տեսանելի են: Այս պահի դրությամբ չեմ կարող կանխագուշակել, որ եթե «Բարգավաճը» չսատարեր, մոտավորապես ի՞նչ արդյունքներ կարող էին լինել: Այս պարագայում հայտարարությունը եղել է տարածքային խորհրդի կողմից, արդյունքներն էն են, ինչ որ կան:

- Իսկ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է սեփական թեկնածուով: Ե՞րբ էհրապարկվելու որոշումը:

- Իմ կարծիքով` մի քանի օր հետո արդեն պատասխանը վերջնական լինելու է: Պարոն Ծառուկյանը մեր մարզային խորհուրդներ այցելության ժամանակ և հանդիպումների ընթացքում մարզային խորհուրդների ակտիվն առաջարկել են պարոն Ծառուկյանին թեկնածություն առաջադրելու: Բոլոր կուսակիցներն ուզում են, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցի իր սեփական թեկնածուով:


Դիտումներ` 3036
Ամսաթիվ` 19-01-2014, 03:26
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԲՀԿ-ն ՀԱՆՁՆՈւՄ Է ԳՅՈւՄՐԻՆ. ԲՀԿ-ական ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՍ ԿՆՏՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍ ...

ԵԹԵ ԳԱԳԻԿ ԾԱՌՈւԿՅԱՆԸ ՈՐՈՇԻ, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ, ՈւՐԵՄՆ ԿԻՍՈւՄ Է  ...

ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉԻ ՍԱՏԱՐԻ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

«ԵՍ ՀՀԿ ԴԱԲՐՈՅՈՎ ՉԵՄ ԸՆՏՐՎՈՒՄ»

ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում