ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ԲԱՑԱՐՁԱԿ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՉԷ


ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ԲԱՑԱՐՁԱԿ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՉԷ

«galatv.am»

ՀՀԿ 14-րդ համագումարին հրավիրված չէր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Թե ինչն էր դրա պատճառը, ըստ ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, պետք է պատասխանի ՀՀԿ-ն:

«Դե այդ հարցի պատասխանը պետք է ՀՀԿ-ն տա, ԲՀԿ-ն ո՞նց ասի՝ ինչի իրենց չեն հրավիրել համագումարին, իրենք ավելի ճիշտ կպատասխանեն»,-galatv.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը: Հարցին՝ չե՞ն վիրավորվել արդյոք ՀՀԿ-ից համագումարին մասնակցության հրավեր չստանալու համար, պատգամավորը պատասխանեց. «Բացարձակ վիրավորվելու խնդիր չկա, մենք մեր աշխատանքով ենք զբաղված»,-նշեց նա:

Համագումարին ելույթ ունեցած նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Գրիգորյանը նորմալ է գնահատում և գտնում, որ ուշագրավ մտքեր չեն հնչել:

«Ի՞նչ կա ասելու, հանրապետության նախագահը համագումարի ժամանակ ելույթ է ունեցել իր կուսակցականների հետ, նորմալ եմ գնահատում: Ուշագրա՞վ, չէ ճիշտն ասած, չէ, ես հետևել եմ և այդպիսի բաներ չեմ նկատել»,-ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է նախագահի կարգախոսին՝ «Դեպի ապահով Հայաստան», ապա ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ եթե ՀՀԿ-ն ընտրել է այն, ապա պետք է պայքարի ապահով Հայաստան ստեղծելու համար:

Հարցին՝ կարո՞ղ է ՀՀԿ-ն ապահով երկիր ստեղծել, Գրիգորյանն ասաց. «Դե հարցը հանրապետականին տվեք, քանի որ դա իրենց կարգախոսն է, իրենք են իրենց ռազմավարությունը որոշել, իրենք ունեն նախընտրական ծրագիրը և իրենց ավելի տեսանելի է՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ»,-նշեց նա:

Այնուամենայնիվ մեր պնդմանը, թե ծանոթ լինելով ՀՀԿ-ի գործունեությանը արդեն երկար ժամանակ, հավատո՞ւմ է արդյոք պատգամավորը, որ Հայաստանը նրա օրոք կարող է դառնալ ապահով, Գրիգորյանն ասաց.

«Հավատալու կամ չհավտալու խնդիր չկա, քարոզարշավ է, նախընտրական ծրագրերը կներկայացնեն, կտեսնենք, իսկ իրենց կարգախոսին իրենք պետք է առաջին հերթին հավատան, որ կարողանան ինչ-որ բան փոխել»:


Դիտումներ` 3009
Ամսաթիվ` 19-01-2014, 03:41
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՈւՄ ԷՐ ՎԵՐԱԲԵՐՎՈւՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ « ԴՈւ ՊԱՏԳԱՄԱՎՈ՞Ր ԵՍ, ԹԵ՞ ԳՈՂԱԿԱՆ, ԱՐԱ՛» ...

ԴԱ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԵՐԵՎԱԿԱՅՈւԹՅԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆ Է. ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«ԵՍ ՀՀԿ ԴԱԲՐՈՅՈՎ ՉԵՄ ԸՆՏՐՎՈՒՄ»

ԳՅՈՒՄՐՈՒ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀՆԵՐՆ ԻՄ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԵՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում