ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԽՈՐՀՈւՐԴԸ՝ ՎԱՐԴԱՆ ՂՈւԿԱՍՅԱՆԻՆ


ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԽՈՐՀՈւՐԴԸ՝ ՎԱՐԴԱՆ ՂՈւԿԱՍՅԱՆԻՆ

«Այդ մասին ես բազմիցս խոսել եմ, էդ ժամանակները անցել են, Ձեր ասած մարդու կռիվը իմ դաշտից արդեն տեղափոխվել է ուրիշ դաշտ, բնականաբար, ես այդ մասին չեմ ուզում խոսել, չեմ ուզում անդրադառնալ»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում հնչեցրած այն գնահատականին, թե ինքը Գյումրիից ընտրված պատգամավորների վրա «ամագ» ունի, և բոլորին էլ օգնել, աջակցել է, որ դառնան պատգամավոր, ասել է թիվ 34 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

«Բոլորը գիտեն` ես երկու անգամ ընտրվել եմ պատգամավոր, երկու անգամ ինչ պայքարի միջով եմ անցել, ովքեր են իմ դեմ եղել, ովքեր են այդ նախընտրական քարոզարշավը արել, սև քարոզչությունն արել, այնպես որ, ես այդ մասին չեմ ուզում խոսել: Կարևորը մասնակցել եմ և հաղթել եմ, մնացածը արդեն, թե ով ինչ է ասում, ով ինչ է ուզում` իրենց խնդիրն է: Իրենք կռիվ ունեն` թող իրենք խնդիրը լուծեն ինձանից հեռու»,- մեզ հետ զրույցում ասել է պատգամավորը:


Դիտումներ` 3141
Ամսաթիվ` 19-01-2014, 03:50
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

«ԵՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՄ, ԳՈՂԱԿԱՆ ՉԵՄ»

ՈւՄ ԷՐ ՎԵՐԱԲԵՐՎՈւՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ « ԴՈւ ՊԱՏԳԱՄԱՎՈ՞Ր ԵՍ, ԹԵ՞ ԳՈՂԱԿԱՆ, ԱՐԱ՛» ...

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՌԵԼ ԱՇՈՏ ԳԻԶԻՐՅԱՆԻՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՎԱՆ» ՕՐԱԹԵՐԹԻՆ

Ո՞Ր ԽԱՌՆԱԿԻՉՆ Է ՍԵՊ ԽՐՈՒՄ ԿՈՒՍԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում