ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՉ-ՀՈՐԴՈՐԸ ԳՅՈւՄՐՈւ ՆԱԽԿԻՆ և ՆԵՐԿԱՅԻՍ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻՆ


ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՉ-ՀՈՐԴՈՐԸ ԳՅՈւՄՐՈւ ՆԱԽԿԻՆ և ՆԵՐԿԱՅԻՍ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻՆ

Հարգելի Սամվել Բալասանյան և Վարդան Ղուկասյան, այս էլ քանի օր Հայաստանի լրատվական դաշտը և սոցցանցերը ողողված են ձեր` միմյանց հասցեագրված, վիրավորանքով լեցուն ելույթներով, դրանց մեկնաբանություններով, գնահատականներով, վատատեսական կանխատեսումներով, որոնցից, ճիշտն ասած, լավ հոտ չի գալիս: Ում –ում, բայց ինձ, անկեղծ ասած, սրտամոտ չէ այս իրավիճակը, ավելին` ես խորը ափսոսանքով եմ հետևում, թե ինչպես է երկու վաստակած գյումրեցիների անհաշտությունը դառնում ոմանց անառողջ հետաքրքրասիրության առարկան, ինչպես է ամբողջ երկրի աչքի առաջ ընկնում գյումրեցու և գյումրեցի իշխանավորի վարկը:Ես մի քանի օր, զուտ տարիքիս բերումով, լռել եմ: Բայց կարծում եմ, որ սա այն իրավիճակներից է, երբ լռությունը ոսկի չէ: Ես չեմ կարող որպես այս քաղաքի մարդ և գյումրեցիների կողմից ընտրված պատգամավոր նստել ու սպասել, թե ինչով կավարտվի այս հակամարտությունը, որից , իմ համոզմամբ, ոչ ոք չի շահում:

Չեմ կարող մարդկայնորեն հանդուրժել, որ մեր քաղաքի հոգսը անձնական, նեղ անձնական դաշտ տեղափոխեն 13 տարի այս քաղաքի համար աշխատած, քարը քարին դրած նախկին քաղաքապետը և նոր գաղափարներով ու ավյունով, քաղաքը վերակառուցելու ցանկությամբ գործն ստանձնած նորընտիր քաղաքապետը:

Եվ ոմանց իզուր է թվում, թե լեզվակռվի ամեն մի փուլից հետո պատասխանողը շահում է, հասցեատերը` տուժում, մեկն ավելի դուխով է, քան մյուսը: Ոչ միայն իմ կարծիքն եմ հայտնում` ասելով, որ տուժում ենք ու խայտառակվում բոլորս: Հանիրավի ցեխոտվում է ամեն ինչ, ամեն անուն ու վաստակ և` իզուր:

Հարգելի նախկին և ներկայիս քաղաքապետեր, ես ձեզ կոչ եմ անում և խնդրում, որ վերջակետ դնենք արդեն ասվածին, թույլ չտանք չարակամին հեգնանքով խոսել մեր քաղաքի, մեր նամուսի ու թասիբի մասին: Անհամաձայնությունը չպետք է վերաճի թշնամության և թունավորի հուսահատ և մինչև կոկորդը հիասթափված գյումրեցու առանց այն էլ համ ու հոտից զուրկ կյանքը:

Ես հաշտության և խաղաղության կոչ եմ անում` ի շահ մեր քաղաքի և բոլորիս:

Հարգանքներով` Մարտուն Գրիգորյան


Դիտումներ` 3290
Ամսաթիվ` 19-01-2014, 03:51
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԽՈՐՀՈւՐԴԸ՝ ՎԱՐԴԱՆ ՂՈւԿԱՍՅԱՆԻՆ

ԲՀԿ-ն ՀԱՆՁՆՈւՄ Է ԳՅՈւՄՐԻՆ. ԲՀԿ-ական ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՍ ԿՆՏՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍ ...

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՌԵԼ ԱՇՈՏ ԳԻԶԻՐՅԱՆԻՆ

ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում