ԱԺ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ


ԱԺ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
mygyumri.com

«Հայաստանի Ազգային ժողովին աջակցման» ծրագրի շրջանակներում արդեն իսկ կայացել է համագործակցությունը Գյումրուց մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

Դեռեւս գարնանը իրականացվեց այց Գյումրու հոգեկան առողջության կենտրոն, ապա եւ բնակարանների հատկացման կառավարական հանձնաժողովի կողմից մերժված անօթեւան ընտանիքներից մեկի տնակ: Համատեղ այցերի արդյունքում պատգամավորը հերթական քառօրյայի ընթացքում հարց ուղղեց կառավարությանը՝ ստանալով առողջապահության նախարարի հուսադրող պատասխանը, բնակարանների բաշխման գործող կարգում առկա որոշ կետերի առնչությամբ հրապարակվեց հայտարարություն, որտեղ ասված էր շահառուների նկատմամբ խտրական վերաբերմունքի որոշակի դրսեւորումների մասին: Հայտարարության առիթով դեռեւս արձագանք չի ստացվել, սակայն հասարակության, մասնավորաբար, Գյումրու անօթեւանների վերաբերմունքը ոգեւորիչ է: Այսօր նույն ծրագրի շրջանակներում Մարտուն Գրիգորյանի գրասենյակի աշխատակիցները հանդիպեցին Գյումրու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Աջակից»,«Անի», «Մեղվիկ», «Համայնքային նախաձեռնությունների կենտրոն»,«Լիության տուն» ՀԿ-ների ներկայացուցիչներն առաջադրեցին խնդիրներ՝ կապված դարձյալ անօթեւանության, պակաս բնակմակերես ստանալու հողի վրա ընտանիքներում ծայր առնող անհաշտության, մանկուց հաշմանդամ երեխաների նկատմամբ ցուցաբերվող անտարբերության, զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի տապալման եւ այլ կենսական հարցերի շուրջ:

Հանդիպումը կայացավ «Արաքս» բարեգործական հասարակական կազմակերպությունում, ծրագրի պատասխանատուների մասնակցությամբ, հույս ներշնչելով, որ նմանօրինակ ձեւաչափով հանդիպումները կլինեն շարունակական եւ կծառայեն համայնքային խնդիրների լուծմանը:

mygyumri.com

Դիտումներ` 3156
Ամսաթիվ` 19-01-2014, 04:06
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՇԱՀԱՌՈւՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԱՐՑ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆԸ

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿԻ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ ՇՈՇԱՓԵԼԻ ԵՆ

ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ԳՅՈւՄՐՈւ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում