Միամսյակի ընթացքում առանձնահատուկ արհեստական ջանքեր չեմ գործադրում


Միամսյակի ընթացքում առանձնահատուկ արհեստական ջանքեր չեմ գործադրում
Սեղմեք նկարի վրա` բոլոր նկարները դիտելու համար

elq.am: Ելք լրատվական-վերլուծական կայքը հարցազրույց ունեցավ ՀՀ Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ։

- Ինչպե՞ս նշեցիք կանանց նվիրված այս միամսյակը: Կարողացա՞ք արդյոք Ձեր ընտանիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար միասմյակի յուրաքանչյուր օրը տոնի վերածել:
-Մշտապես ամեն հնարավորն արել եմ, որ իմ, կնոջս ու ծնողներիս համատեղ կյանքի ամեն օրը լինի տոն, ուստի այս միամսյակների ընթացքում առանձնահատուկ արհեստական ջանքեր չեմ գործադրում:
- Բացի Ձեր ընտանիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից, ովքե՞ր են հայտնվում նվերների Ձեր ցուցակում:
- Ցուցակն, իհարկե, ձեր թույլտվությամբ ամբողջովին չեմ գաղտնազերծի ։) : Իսկ ավելի լուրջ, ուշադիր եմ բոլոր այն կանանց ու աղջիկների նկատմամբ, ում հետ մշտական շփումներ ունեմ:
- Ինչպե՞ս եք գնահատում դերը քաղաքականության մեջ և ընդհանրապես ի՞նչ դեր ունի կինը Ձեր կյանքում:
-Բարձր եմ գնահատում կանանց դերը քաղաքականության մեջ, քանզի համոզվել եմ, որ հաճախ կանաց սուր աչքը նկատում է այն, ինչ վրիպում է մեր՝ տղամարդկանց ուշադրությունից: Կանայք քաղաքականության մեջ ավելի են նվիրվում, շատ ավելի անկոտրում են եւ պատրաստակամ: Սա ասում եմ իմ թիմի օրինակով:
- Ի՞նչ կմաղթեք հայ ազգի կանանց, աղջիկներին և մայրերին:
-Հայ կանանց, իմ թիմակից մայրերին ու քույրերին մաղթում եմ առողջություն, հաջողություններ անձնական եւ ընտանեկան կյանքում, համբերություն եւ լավատեսություն:

Միամսյակի ընթացքում առանձնահատուկ արհեստական ջանքեր չեմ գործադրում

Դիտումներ` 3063
Ամսաթիվ` 7-04-2014, 13:31
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Շնորհավորանք ապրիլի 7-ի կապակցությամբ

Մարտուն Գրիգորյանի ուղերձը կանանց

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՎԱՆ» ՕՐԱԹԵՐԹԻՆ

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում