«Սիրելի շրջանավարտներ, ձեզ մաղթում եմ ամուր կամք և վճռականություն». Մարտուն Գրիգորյան


«Սիրելի  շրջանավարտներ,  ձեզ  մաղթում  եմ  ամուր  կամք  և  վճռականություն». Մարտուն Գրիգորյան
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ԳԲ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի բարեմաղթանքները դպրոցական վերջին զանգի կապակցությամբ. «Սիրելի շրջանավարտներ, դպրոցական վերջին զանգն ազդարարում է ձեր կյանքի շրջադարձային փուլերից մեկը, դուք ապրում եք օրեր, որոնք կկանխորոշեն ձեր անցնելիք ողջ ճանապարհը: Դուք այսօր մտորումների, ակտիվ որոնումների մեջ եք, գիտեմ, որ շատերիդ անհանգստացնում է սխալվելու, ճիշտ չկողմնորոշվելու մտավախությունը: Այդ զգացողությունները բոլորն են ունենում իրենց կյանքում: Իմ խորին համոզմամբ, հաղթում են հոգով ուժեղները, հաղթում են նրանք, ովքեր սկզբից ևեթ իրենց առջև նպատակ են դնում հետագա կյանքն ապրել հիմնավոր կրթություն ստացած, մասնագիտություն ընտրած, բարիք ստեղծելով, ընտանեկան ամուր կապերը կարևորելով, հասարակության համար ոչ ավելորդ բեռ, նվիրյալ դառնալու ազնիվ մղումով:
Սիրելի շրջանավարտներ, ձեզ մաղթում եմ ամուր կամք և վճռականություն, ձեր առջև բացվող ճանապարհներից ազնիվն ու հուսալին, մնայունն ընտրելու հոգևոր և մտավոր կարողությու : Թող կանաչ ու լուսառատ լինի ձեր անցնելիք ճանապարհը, դառնաք մեր երկրի ու ձեր ընտանիքների համար պիտանի մարդիկ, մեր պետության և առողջ քաղաքացիական հասարակության շինարարության ակտիվ մասնակիցներ:
Սիրով՝ Մարտուն Գրիգորյան»:


Դիտումներ` 3553
Ամսաթիվ` 23-05-2014, 13:15
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի  մեծապատիվ  մասնակիցներ, սիրելի հայր ...

Շնորհավորանք ապրիլի 7-ի կապակցությամբ

Մարտուն Գրիգորյանի ուղերձը կանանց

«ԵՍ ՀՀԿ ԴԱԲՐՈՅՈՎ ՉԵՄ ԸՆՏՐՎՈՒՄ»

ԷԺԱՆԱԳԻՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում