Սևանի խնդիրները քննարկվեցին հենց Սևանում (Տեսանյութ)


Սևանա լճի մակարդակի բարձրացում, ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանություն, ջրային պաշարների կառավարում, այս հարցերը քննարկվեցին ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական արտագնա նիստում, որն այս անգամ հրավիրվել էր Գեղարքունիքի մարզում: Ավանդույթ դարձած ձեւաչափը պահպանվեց՝ հանձնաժողովականները, նախ այցելեցին Սևան-Հրազդան կասկադի գլխամասային կայան, որտեղից կարգավորում է Սեւանի ջրի բաշխումը բոլոր էլեկտրակայաններին և ոռոգիչ ջրանցքներին, տեղում համոզվելու համար, որ Սեւանից ջրառը կատարվում է խիստ հսկողության ներքո։
Հերթական կանգառը Սևան ՀԷԿ-ի ջրի ընդունիչ կայանում էր Սևանա լճից ջուր բաց թողնելու համար կառուցվել է հինգ կիլոմետրանոց ընդգետնյա թունել, 100 մետր խորության վրա, լճի մակարդակից 60 մետր ցածր։ Լճային հէկ-ը ինքնատիպ կառույց է եւ իրավամբ համարվում է Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Սևան ՀԷԿ-ի տարածքը ուսումնասիրելուց հետո պատգամավորներն ուղեւորվեցին դեպի Սեւան ազգային պարկի գրասենյակ, որտեղ եւ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ գումարեցին արտագնա նիստը: Զեկուցումներով հանդես եկան բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, հանրապետության նախագահին առընթեր Սեւանի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Ջավադյանը եւ հիդրօթերեւոթաբանական ծառայության ղեկավար Լեւոն Վարդանյանը:

Սեւանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառածածկ տարածքների ջրի տակ մնալն, այն մտահոգություններն էին որոնք ներկայացրեցին պատգամավորներն ու Գեղարքունիքի մարզպետը, ով տպավորված էր եւ նշեց, որ առաջին անգամ է, որ Սեվանի խնդիրները քննարկվում են հենց Սեւանում ու հույս հայտնեց, որ նման նիստերը կլինեն շարունակական:

Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ Սեւանի առկա խնդիրների կողքին կան նաեւ որոշակի դրական միտումներ: Օրինակ, Սեւանի ջրի մակարդակը պլանավորվածից ավելի է բարձրացել, վերջին տարիներին բաց թողնված մանրաձուկը տալիս է դրական արդյունքներ, իսկ նախագահին առընթեր Սեւանի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը Նկատեց, որ արհեստական կերի ավելցուկը չի նպաստում լճի ճահճացմանը, քանզի ըստ վերջին ուսումնասիրությունների, այն լիովին սպառվում է խեցգետինների կողմից, որոնց ծավալները նույնպես ավելացել են:

Դիտել "Սևանի խնդիրները քննարկվեցին հենց Սևանում" տեսանյութը (1):


Սևանի խնդիրները քննարկվեցին հենց Սևանում
Սեղմեք նկարի վրա` բոլոր նկարները դիտելու համար
Սևանի խնդիրները քննարկվեցին հենց Սևանում
Սևանի խնդիրները քննարկվեցին հենց Սևանում
Սևանի խնդիրները քննարկվեցին հենց Սևանում
Սևանի խնդիրները քննարկվեցին հենց Սևանում
Սևանի խնդիրները քննարկվեցին հենց Սևանում

Դիտումներ` 3377
Ամսաթիվ` 1-07-2014, 21:01
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Հանդիպում USAID ՀԱԺԱԾ ծրագրի պատասխանատուների հետ

«Համամիտ չենք կտրական դիրքորոշումներին».Մարտուն Գրիգորյան

ԱԺ ԳԲ հանձնաժողովի հերթական նիստում. խնդրի քննարկումը հետաձգվեծ 1 տարով

ՔՆՆԱՐԿՈւՄՆԵՐ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՑ ԱՌԱՋ

ԵՐԵՎԱՆԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում