«Արփի լիճ» ազգային պարկի խնդիրները ներկայացվեց բնապահպանության նախարարին (Տեսանյութ)

Գյումրի էր այցելել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Շիրակի մարզի հյուսիսային հատվածում գտնվող «Արփի լիճ» ազգային պարկի խնդիրներին մոտիկից ծանոթանալու նպատակով: Առաջին քննարկումը կայացավ Շիրակի մարզպետարանում, որին մասնակցում էին նաեւ ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ»ի հայաստանյան ներկայացուցիչ Կարեն Մանվելյանը, նախարարին ուղեկցող անձինք: Մարզպետ Ֆիլիքս Ցոլակյանը ներկայացրեց տարածքային կառավարման մարմնի տեսակետները, ժամանակին իրենց տարածքները հօգուտ նորաստեղծ ազգային պարկի պետությանը նվիրաբերած համայնքների եւ ազգային պարկի փոխհարաբերությունների վերաբերյալ:

Ճանաչողական համատեղ այցի մասնակիցները ազգային պարկի տնօրեն Արա  Պետրոսյանի ուղեկցությամբ եղան ազգային պարկի տարածք եւ առաջինը ծանոթացան Ղազանչի գյուղում տեղակայված այցելությունների կենտրոնի հնարավորություններին: Այստեղ հանգրվանել է նաեւ պարկի թանգարանը, որտեղ ներկայացված են տարածքի կենդանատեսակների խրտվիլակները եւ բուսատեսակները, որոնցից շատերը ընդգրկված են Հայաստանի բնության կարմիր գրքում:
Հյուրերը եղան  հայ-թուրքական սահմանի ռուսական ուղեկալում, որտեղ նրանք ծաղկեպսակ դրեցին Խորհրդային միության հերոս Դուդկայի կիսանդրուն: Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը քաջատեղյակ է պարկի խնդիրներին, վերջինս  լավատեսություն հայտնեց, որ ազգային պարկի տարածքը իրոք կծառայի իր նպատակներին:

  Ճանապարհին համայնքների ղեկավարները եւ անդամները բարեպատեհ առիթը բաց չթողեցին իրենց խնդիրները պաշտոնյաներին ներկայացնելու համար:
Շրջայցի ավարտին ազգային պարկի վարչական շենքում կայացավ խորհրդակցություն: Նախարար Արամայիս Գրիգորյանը գոհունակություն հայտնեց իր տեսածից եւ լսածից նկատելով, որ կառույցի առաջընթացի կարեւորագույն նախապայմաններից մեկը շրջակա համայնքների հետ լավագույն հարաբերությունները պահպանելն, ապա եւ հավաստիացրեց, որ այցելությունները լինելու են շարունակակն եւ Շիրակի մարզպետի եւ ԱԺ մշտական հանձնաժողովի հետ համագործակցության դրական արդյունքները իրենց սպասեցնել չեն տա:

Դիտել "«Արփի լիճ» ազգային պարկի խնդիրները ներկայացվեց բնապահպանության նախարարին" տեսանյութը (1):

«Արփի լիճ» ազգային պարկի խնդիրները ներկայացվեց բնապահպանության նախարարին
Սեղմեք նկարի վրա` բոլոր նկարները դիտելու համար

Դիտումներ` 5125
Ամսաթիվ` 13-07-2014, 22:40
Տարածել սոցիալական ցանցերում:

Նմանատիպ այլ նյութեր:

Սևանի խնդիրները քննարկվեցին հենց Սևանում

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿԻ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ ՇՈՇԱՓԵԼԻ ԵՆ

ՔՆՆԱՐԿՈւՄՆԵՐ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՑ ԱՌԱՋ

ՀԱՄԱՏԵՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈւԹՅՈւՆ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈւՄ

ԵՐԵՎԱՆԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում