«Երկրի հոգսն իր թիկունքին վերցրած». Մարտուն Գրիգորյան


«Երկրի հոգսն իր թիկունքին վերցրած». Մարտուն Գրիգորյան
Սեղմեք նկարի վրա` բոլոր նկարները դիտելու համար

www.hraparak.amԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, երեկ մեր լրագրողի հետ զրույցում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ ԱԺ խրամատը չլքելու հորդորը, նկատել է, որ դա նաեւ այլ խմբակցությունների պատգամավորներին է վերաբերում: ԱԺ նիստերին ամենաշատը բացակայած ԲՀԿ խմբակցության ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի կուսակից Մարտուն Գրիգորյանին հարցրինք՝ պատրա՞ստ են ընդունել այդ հորդորը, եւ ԲՀԿ առաջնորդն արդյոք կհետեւի Բաղդասարյանի խորհրդին ու տեղը կզիջի՞ նրան, ով նորմալ կկատարի իր պարտականությունները: «Աշխատանքը յուրաքանչյուր պատգամավորի սահմանադրական իրավունքն է՝ ինչպես է հաճախում աշխատանքի, որ ժամին, դա մեր կուսակցության նախագահի իրավունքն է, եւ ինքը գիտի ինչ է անում, եթե կա ինչ որ բան ասելու մեր կուսակցության նախագահին, ուրեմն կարող եք ուղիղ ասել: Չեմ կարծում, որ դիմում կգրեն դուրս կգան, մանավանդ այն մարդիկ, որոնք ուղղակիորեն ընդունվում են ժողովրդի կողմից, իսկ պատգամավորական աշխատանքից դուրս ես ինքս, որպես մեծամասնականով ընտրված պատգամավոր, էլ ավելի կարեւոր աշխատանքներ կան մեր ընտրատարածքում, ժողովրդի հետ քան թե այստեղ գալ դահլիճում նստել: Մեր կուսակցության նախագահը, երկրի հոգսն իր թիկունքին վերցրած, առաջ է գնում, այնպես որ, ինքն այնքան բան է անում մեր երկրի համար, քան ԱԺ նիստերին մասնակցելը»:


«Երկրի հոգսն իր թիկունքին վերցրած». Մարտուն Գրիգորյան

Դիտումներ` 2993
Ամսաթիվ` 9-09-2014, 12:35
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Մարտուն Գրիգորյանը կսպասի՝ մինչև վարչապետն իր խոստումը կատարի

«ԱՅՍ ՊԱՀԻՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՈԱԼԻՑԻԱՅՈւՄ ՏԵՂ ՉՈւՆԻ»

ԲՀԿ-ն ՀԱՆՁՆՈւՄ Է ԳՅՈւՄՐԻՆ. ԲՀԿ-ական ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՍ ԿՆՏՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍ ...

ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ

ԲՀԿ ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄ 2010թ.

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում