«Ինչ է նշանակում ընտրված պատգամավոր, ընդդիմադիր գործիչ, հազվագյուտ պաշտոնյա և հավատացյալ հայ». Թևան Պողոսյանը՝ Գյումրու դեպքերի մասին


«Ինչ է նշանակում ընտրված պատգամավոր, ընդդիմադիր գործիչ, հազվագյուտ պաշտոնյա և հավատացյալ հայ». Թևան Պողոսյանը՝ Գյումրու դեպքերի մասին

Խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Գյումրու դեպքերին, մասնավորապես գրելով.


«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝

- Ես շնորհակալություն եմ հայտնում Գյումրիի պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, ով ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում Հայաստանում ընտրված պատգամավոր, ժողովրդի ու պետության կողքին կանգնած գործիչ:

- Ես շնորհակալություն եմ հայտնում Զարուհի Փոստանջյանին, ով հարյուրերորդ անգամ ցույց տվեց, թե ինչ է նշանակում ընդդիմադիր գործիչ, ով խփելուց խփում է մինչև վերջ, բայց վտանգի պահին կանգնում բևեռների արանքում:

- Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով իմ ճանաչած այն հազվագյուտ պաշտոնյաներից է, որ անկախ իր համոզիչ կամ անհամոզիչ լինելուց, առավոտից մինչև գիշեր կանգնեց գյումրեիցների մեջ ու անընդհատ խոսեց:

- Ես խորապես շնորհակալ եմ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: Ուղղակի շնորհակալ եմ, շնորհակալ որպես հավատացյալ հայ, շնորհակալ եմ նրա դերակատարության ու մեր բոլորի ավելացած հավատի համար:

Շնորհակալ եմ»:


Դիտումներ` 2619
Ամսաթիվ` 17-01-2015, 12:58
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Մարտուն Գրիգորյանի երախտիքի խոսքը գյումրեցիներին (ֆոտոշարք)

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՉ-ՀՈՐԴՈՐԸ ԳՅՈւՄՐՈւ ՆԱԽԿԻՆ և ՆԵՐԿԱՅԻՍ ՔԱՂ ...

ԲՀԿ-ն ՀԱՆՁՆՈւՄ Է ԳՅՈւՄՐԻՆ. ԲՀԿ-ական ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՍ ԿՆՏՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍ ...

ԵԹԵ ԳԱԳԻԿ ԾԱՌՈւԿՅԱՆԸ ՈՐՈՇԻ, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ, ՈւՐԵՄՆ ԿԻՍՈւՄ Է  ...

ԸՆՏԱՆԻՔԻ ՏԵՐ ԵՄ, ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ. ԲՀԿ-ական ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ ԱՆՑԱԾ ...

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում