«Մարդիկ եթե կատարում են իրենց պարտականությունները ճիշտ, կամա թե ակամա PR են լինում». Գագիկ Մամուլյան


«Մարդիկ եթե կատարում են իրենց պարտականությունները ճիշտ, կամա թե ակամա PR են լինում». Գագիկ Մամուլյան

Մամուլն ու սոցիալական ցանցերը հեղեված են Գյումրիում տեղի ունեցած դեպքերի մասին արձագանքներով, ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Մամուլյանի գրառումը.

«Հայաստանում էնքան ամեն մարդ չի կատարել իր պարտականությունները, որ սեփական պարտականությունների պատշաճ մակարդակով կատարումը համարվում է PR լինել: Երեկ չէ առաջին օրը, երբ Գյումրիում ցույց էր տեղի ունենում ժողովրդի կողքին էին Շիրակի թեմի առաջնորդն ու պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Արդեն եսիմ որերորդ մարդն ա գրում, որ վերոնշյալ անձնինք ուղղակի PR էին լինում: «Պատգամավոր» բառը նշանակում է հասցնել ժողովրդի խոսքը, պատգամը համապատասխան մարմիններին, ու հակառակը: Մարտուն Գրիգորյանը ճիշտ պահին գտնվում էր ճիշտ վայրում ու կատարում ի պաշտոնե իր վրա դրած պարտականությունը, Միքայել Սրբազանը նույնպես գտնվում էր իր ղեկավարած թեմի կողքին ու որպես հայ քրիստոնյա ու հոգևոր հովիվ կատարում էր իր պարտականությունը ու իր ներկայությամբ ու աղոթքով հանդուրժողականության կոչ էր անում ու ստեղծում էդ հանդուրժողականության մթնոլորտը, որպեսզի իր արդար բողոքի ձայնը բարձրացնող տաքացած ժողովրդի ու նույն հայ քրիստոնյա ուժայինների միջև բախում տեղի չունենա: Բնականաբար մարդիկ եթե կատարում են իրենց պարտականությունները ճիշտ, կամա, թե ակամա PR են լինում ու դա վատ չի, երբ PR ես լինում ճիշտ արարքիդ համար` առանց վնասելու ոչ ոքի ու մի բան էլ օգտակար լինելով: Մտածելակերպի խնդիր կա էստեղ, ավելի շուտ մտածելակերպի փոփոխության:Ճիշտ շեշտադրումներով կատարված PR-ը վատ բան չի: Վերոնշյալ երկու անձանց աշխատաոճին առանձնապես ծանոթ չեմ եղել մինչև հիմա, բայց կապ չունի, եթե մարդիկ իրենց գործն են անում, պետք չի չափից ավել բան տեսնել նրանց արարքների մեջ, թե վատ և թե լավ առումով»:


https://www.facebook.com/gagmamulyan?fref=nf


Դիտումներ` 2596
Ամսաթիվ` 17-01-2015, 15:11
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

«Ինչ է նշանակում ընտրված պատգամավոր, ընդդիմադիր գործիչ, հազվագյուտ պաշտոնյա ...

«Երկրի հոգսն իր թիկունքին վերցրած». Մարտուն Գրիգորյան

«ԱՅՍ ՊԱՀԻՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՈԱԼԻՑԻԱՅՈւՄ ՏԵՂ ՉՈւՆԻ»

ԲՀԿ-ն ՀԱՆՁՆՈւՄ Է ԳՅՈւՄՐԻՆ. ԲՀԿ-ական ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՍ ԿՆՏՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍ ...

«ԵՍ ՀՀԿ ԴԱԲՐՈՅՈՎ ՉԵՄ ԸՆՏՐՎՈՒՄ»

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում