ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը ԲՀԿ շարքերից դուրս գալու մասին


ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը ԲՀԿ շարքերից դուրս գալու մասին

Ինձ ճանաչողները գիտեն, որ 2009 թ-ին, չլինելով կուսակցական հոգեբանության և մտածողության կրող, բայց թիմային աշխատանքի կողմնակից, կանգնելով Գագիկ Ծառուկյան անձի կողքին, թիմակիցներիս հետ մտել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցություն: Ես ու թիմակիցներս համամիտ էինք նրա գաղափարների և ծրագրերի հետ և օգնեցինք իրեն և կուսակցությանը իրականացնելու դրանք, որոնցից անցած 6 տարիներին շռայլորեն օգտվեցին Շիրակը և Գյումրին: Մենք բոլոր առիթներն օգտագործել ենք պարոն Ծառուկյանին մեր երախտագիտությունը և պատրաստակամությունը հայտնելու համար: 2012-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի օգտին մեր համաքաղաքացիների տված քվեն թերևս լավագույն հատուցումն էր կուսակցությանն ու նրա առաջնորդին մեր քաղաքի նկատմամբ ցուցաբերած տևական հոգածության դիմաց:
Մենք Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած ենք եղել անմնացորդ հավատով, վստահությամբ և նվիրումով Համաժողովրդական շարժման բոլոր փուլերում` պատրաստ ամեն ինչի և մինչև վերջ գնալու, իր կողքին մնալու վճռականությամբ:
Հայաստանյան ներքաղաքական կյանքում ստեղծված նոր իրավիճակը ամենքիս համար լրջագույն մտորումների առիթ է: Գագիկ Ծառուկյանը, խուսափելով հնարավոր բախումներից և արյունահեղությունից, խաղաղության և կառուցողական գործողությունների կոչ արեց` դուրս գալով քաղաքական դաշտից: Ես ինքս էլ երբևէ արյունահեղության կողմնակից չեմ եղել, որպես ասածիս հավաստում պետք է հիշեմ Գյումրու հունվարյան դեպքերը, երբ ամեն ինչ արեցի, որ գյումրեցու, հայ մարդու արյուն չթափվի:

Երեկ կուսակցության համագումարում Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց նաև ԲՀԿ նախագահի պաշտոնից: Ես պարոն Ծառուկյանի հետ դեպքերին հաջորդած օրերին քննարկել եմ ստեղծված իրավիճակը, նրանից տեղեկացել իր մտադրությունների մասին: Այնուհետև հանդիպել եմ թիմակիցներիս, Գյումրիում հեղինակություն և հարգանք վայելող մի շարք անձանց, այդ թվում` հոգևոր թեմի առաջնորդ Աջապահյանի հետ : Այս քայլերով էր պայմանավորված վերջին օրերի իմ լռությունը: Քննարկումներիս արդյունքում եմ հանգել որոշման. ես դուրս եմ գալիս Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքերից` պահպանելով ընկերական հարաբերություններ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ական գործընկերներիս հետ:
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլորին անցած տարիների սերտ համագործակցության համար և շնորհավորում եմ Նաիրա Զոհրաբյանին կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Նոր կարգավիճակում, որպես անկուսակցական պատգամավոր կշարունակեմ իմ գործունեությունը առավել մեծ ջանքով, եռանդով, դուխով ու թասիբով, կլինեմ գյումրեցիների կողքին: Իմ պատգամավորական աշխատանքում ինձ ուժ է տվել և կտա իմ կարգախոսը` իմ թիկունքին ժողովուրդն է :
Աստված բոլորիս պահապան:
Հարգանքով` Մարտուն Գրիգորյան


Դիտումներ` 3062
Ամսաթիվ` 6-03-2015, 17:24
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԲՀԿ-ն ՀԱՆՁՆՈւՄ Է ԳՅՈւՄՐԻՆ. ԲՀԿ-ական ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՍ ԿՆՏՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍ ...

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է՝ ՆԵՂԱՑԱԾ ՉԷ

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ 2011թ.

ԱՄՓՈՓՈՒՄ ՄԵԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԲՀԿ ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄ 2010թ.

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում