Թիմը հավանություն տվեց պատգամավորի որոշմանը


Թիմը հավանություն տվեց պատգամավորի որոշմանը

Քիչ առաջ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում ավարտվեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի փակ հանդիպումը թիմակիցների հետ, որի ընթացքում պատգամավորը ներկայացրեց ԲՀԿ-ից դուրս գալու հիմքերը՝ խոսելով անցած տարիների համագործակցության եւ ձեռքբերումների մասին: Դահլիճում հավաքված հարյուրավոր թիմակիցները պատգամավորի ելույթից հետո հավանություն տվեցին Մարտուն Գրիգորյանի կայացրած որոշմանը եւ մաղթեցին բեղմնավոր ուղի, նոր՝ անկուսակցական պատգամավորի կարգավիճակում: Թիմը պատրաստակամություն հայտնեց հետայսու էլ լինել պատգամավորի կողքին եւ միասին անցնել նրա նախանշած ճանապարհը: Այս պահին պատգամավորի գրասենյակում սպասում են մամուլի ասուլիսի հրավիրված լրագրողներին:


Դիտումներ` 2833
Ամսաթիվ` 6-03-2015, 18:30
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը ԲՀԿ շարքերից դուրս գալու  ...

Հանդիպում ընտրողների հետ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՀԻՆԳՇԱԲԹԻ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈւՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈւՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում