ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ուղերձը կանանց միջազգային օրվա առթիվ


ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ուղերձը կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, այսօր` Կանանց միջազգային օրը, Հայաստանում մեկնարկում է կանանց միամսյակը: Մեր իշխանությունները եւ հասարակությունը երբևէ չպետք է դադարեն մտահոգվել ընտանիքի, մայրության ու մանկության խնդիրների մասին, դրանք պետք է լինեն մշտական ուշադրության եւ գործնական անդուլ աշխատանքի առարկա: պետական կառավարման և հասարակական գործերում կանանց լիարժեք ներգրավվածության ժողովրդավարական սկզբունքները արմատակալում են մեր կյանքում, և դա մեր կարևոր ձեռքբերումներից է:
Մենք ազգովի պետք է պահենք ու պահպանենք այդ ծիլերը, որոնք հիմքերն են իրավական և սոցիալական պետության: Մենք այդ երկար ճանապարհի դեռևս առաջին քայլերն ենք արել:
Սիրելի հայուհիներ, շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա և բնության զարթոնքի միամսյակի մեկնարկի առիթով, ցանկանալ տոկունություն, կամք և լավատեսություն, առողջություն, ջերմություն և հաջողություն ձեր ընտանիքներին:
Սիրով` Մարտուն Գրիգորյան

 

 


Դիտումներ` 2687
Ամսաթիվ` 8-03-2015, 10:12
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Մարտուն Գրիգորյանի ուղերձը ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ

Միամսյակի ընթացքում առանձնահատուկ արհեստական ջանքեր չեմ գործադրում

Շնորհավորանք ապրիլի 7-ի կապակցությամբ

Մարտուն Գրիգորյանի ուղերձը կանանց

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում