ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ուղերձը թատրոնի միջազգային օրվա առիթով


ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ուղերձը թատրոնի միջազգային օրվա առիթով

Սիրելի հայրենակիցներ, այսօր արվեստասեր հասարակայնությունը համայն աշխարհում նշում է արվեստներից ամենահնի ու մնայունի` թատրոնի միջազգային օրը: Թատրոնը միայն շենք ու դահլիճ չէ, թատրոնը նախ և առաջ մարդիկ են, ովքեր իրենց բնատուր շնորհներով, տաղանդով ու հմայքով գրավում են հասարակությանը, վերջինիս դարձնում արվեստասեր ու թատերասեր, նրա հետ ամեն մի հանդիպում ծառայեցնում գոյի, իրականի ու անիրականի, ցանկալիի ու մերժելիի շուրջ հրապարակային ու մեկուսի մտորումների:
Թատրոնը կրթում ու դաստիարակում է սերունդներ` մշտապես մնալով հասարակական հարաբերությունների զարկերակի վրա:
Սիրելի գյումրեցիներ, վերն ասվածը ուղղակիորեն վերաբերում է մեր` Գյումրիի թատրոնին, որը մեր մշակութային կյանքի ամենազգայուն նյարդն է: 1988-ի աղետից փրկված Հայաստանի ամենահին թատրոններից մեկի մարդիկ այս էլ 27 երկար ու ձիգ տարիներ անմնացորդ ծառայում են քաղաքին ու նրա մարդկանց, իրենց արվեստով նպաստում քաղաքում հոգևոր մթնոլորտի ու տրամադրությունների հարատևմանը: Մշտապես հոգ տանելով խաղացանկի թարմացման մասին, մեր թատրոնը, չնայած աշխարհը և մեզ համակած ճգնաժամերին, գրեթե չունի հանդիսատեսի պակաս ու շարունակում է մնալ թիվ մեկ մշակութային օջախը քաղաքում և մարզում:
Սիրելի թատերական գործիչներ, շնորհավորելով թատրոնի միջազգային օրվա առթիվ, ձեզ մաղթում եմ ստեղծագործական վերելք, նվաճումներ, ձեզ և ձեր արվեստը սիրող ու գնահատող հանդիսատես:
Սիրով` Մարտուն Գրիգորյան

 

 


Դիտումներ` 2424
Ամսաթիվ` 27-03-2015, 11:00
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ուղերձը կանանց միջազգային օրվա առթիվ

Մարտուն Գրիգորյանի ուղերձը հայոց բանակի օրվա առթիվ

Մարտուն Գրիգորյանի ուղերձը ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ

«Սիրելի  շրջանավարտներ,  ձեզ  մաղթում  եմ  ամուր  կամք  և  վճռականություն». ...

Մարտուն Գրիգորյանի ուղերձը կանանց

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում