Մարտուն Գրիգորյան-լրագրողներ. ոչ պաշտոնական հանդիպում


Մարտուն Գրիգորյան-լրագրողներ. ոչ պաշտոնական հանդիպում
Սեղմեք նկարի վրա` բոլոր նկարները դիտելու համար
Այսօր, մինչ «Հանուն Գյումրու եւ գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպության անդրանիկ նիստը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հանդիպեց Շիրակի մարզի բոլոր լրատվամիջոցները ներկայացնող լրագրողների հետ: Հանդիպումը լրագրողների հետ ոչ պաշտոնական էր ազատ շփումների մակարդակով: Լրագրողները մեր մարզի եւ քաղաքի այն խավն են ներկայացնում, որ առանձնանում են իրենց տեսակետներով ու կարծիքներով, ունեն սեփական դիրքորոշումը ցանկացած հարցի վերաբերյալ, ուստի Մարտուն Գրիգորյանը, կարեւորելով վերջիններիս դերը մեր քաղաքի զարգացման գործում, հանդիպեց նրանց հետ՝ լսելու լրագրողների առաջարկություններն ու տեսակետներն իր ապագա գործունեության վերաբերյալ: Նպաստել Գյումրու զարգացմանը, քաղաքը դարձնել առավել կենսունակ բնակավայր. սա այն մտահոգությունն էր, որ բոլորին մեկտեղել էր: Լրագրողներն հանդես եկան առավել իրատեսական առաջարկներով եւ բոլորին հորդորեցին մի կողմ դնել վատատեսությունն ու գործի անցնել: Մարտուն Գրիգորյանը լսեց նրանց առաջարկություններ եւ հավելեց, որ քննարկված առաջարկություններն ապագայում կընդգրկվեն «Հանուն Գյումրու եւ գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպության ռազմավարական ծրագրում:
Մարտուն Գրիգորյան-լրագրողներ. ոչ պաշտոնական հանդիպում
Մարտուն Գրիգորյան-լրագրողներ. ոչ պաշտոնական հանդիպում
Մարտուն Գրիգորյան-լրագրողներ. ոչ պաշտոնական հանդիպում
Մարտուն Գրիգորյան-լրագրողներ. ոչ պաշտոնական հանդիպում

Դիտումներ` 2953
Ամսաթիվ` 6-04-2015, 23:49
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Հանուն Գյումրու եւ գյումրեցիների

Մարտուն Գրիգորյանը Գյումրու դեպքերի և իր անելիքների մասին

ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ

ԱՍՈՒԼԻՍ ԳՅՈՒՄՐՈՒ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲՈՒՄ

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԵՍ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում