Իմ թիկունքին ժողովուրդն է
Այսօր մշակութային մայրաքաղաք Գյումրիում էր կենդանի լեգենդ Հարութ Փամբուկչյանը, ով օրերս ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան: Հայաստանյան այցի շրջանակներում երաժիշտը Մկրտիչ Մանուկյանի հրավերով եղավ նաև Գյումրիում, այստեղ նրան դիմավորեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Հանդիպումը տեղի ունեցավ «Գյումրի ջազ ակումբում»: