Մարտուն Գրիգորյանը հորդորում է պատվիրատուին. դուրս արի ստվերից, գյումրեցիների աչքը ջուր կտրեց սպասելուց (Տեսանյութ)


«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում տպագրվել և լրատվական կայքերում տարածվել է հերթական անհիմն և ստահոտ տեղեկատվությունը կապված ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Անանուն տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան Մարտուն Գրիգորյանի գործունեությունը ստվերելու ևս մեկ անհաջող փորձ: «Հոդվածագիրը» չի խուսափել անգամ հունվարտասնհինգյան՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությանը հաջորդած դեպքերին Մարտուն Գրիգորյանի մասնակցությունը սեփական պրիզմայով անցկացնելու և կամայական գնահատականներ տալուց:
Ի դեպ, իր ֆեյսբուքյան էջում պատգամավորը դիպուկ արտահայտվել է իր գործունեության վերաբերյալ. «Դրա համար էլ չեն հանդարտվում, ծանր են տանում իմ ամեն մի քայլը։ Բայց ես մեղք չունեմ,որ ժողովրդի նեղ պահին իրենց կողքին եմ ու չեմ կարող այդ պահերին հիվանդանալ, հանգստանալու, գործուղման գնալ, կամ ավելի պարզ՝ փախչել քաղաքիցս....... դա իմը չի»:
«Ցայգ» մարզային հեռուստաընկերության «Այսօր» լրատվականը փորձել է այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Մարտուն Գրիգորյանից:
Տեսանյութը ներկայացնում ենք առանց մոնտաժային միջամտության:

Դիտել "Մարտուն Գրիգորյանը հորդորում է պատվիրատուին. դուրս արի ստվերից, գյումրեցիների աչքը ջուր կտրեց սպասելուց" տեսանյութը (1):



Դիտումներ` 3172
Ամսաթիվ` 27-06-2015, 14:26
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Մարտուն Գրիգորյանի տեսակետը էլեկտրաէներգիայի գնի թանկացման վերաբերյալ

Պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակի արձագանքը «Հրապարակի»  «հրապարակմա ...

Մարտուն Գրիգորյան-լրագրողներ. ոչ պաշտոնական հանդիպում

Մարտուն Գրիգորյանի գրասենյակի հայտարարությունը

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՎԱՆ» ՕՐԱԹԵՐԹԻՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում