Գյումրիում հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնելը վտանգավոր է. Մարտուն Գրիգորյան (Տեսանյութ)


«Առաջին լրատվական»-ը զրուցել է գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ հայ-ռուսական հարաբերությունների, օրերս Գյումրիում բացված Կուրսկի հրապարակի անվանակոչության և այլ հարցերի շուրջ:

Գյումրիից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Մարտուն Գրիգորյանը չի կարծում, որ հերթական վայրին ռուսական անվանում տալը այդ քաղաքում ռուսական քարոզչության ավելացում է: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Գյումրիի նորակառույց հրապարակներից մեկը կոչվեց ռուսական Կուրսկ քաղաքի անունով՝ Կուրսկի հրապարակ:Այնուամենայնիվ, որքանո՞վ էր ճիշտ Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի դաժան սպանությունից ամիսներ անց նորակառույց հրապարակին ռուսական անվանում տալը: Չէ՞ որ այդ սպանության մասին հիշողությունները դեռ թարմ են, և շատ գյումրեցիներ բացասաբար են ընդունել այդ անվանումը:«Մենք՝ գյումրեցիներս, երկար տարիներ ապրում և աշխատում ենք, առօրյա կյանքում շփվում ենք ռուսների հետ: Եվ այդ լարվածությունը՝ անկախ Ավետիսյանների դեպքից, ամեն դեպքում ճիշտ չեմ համարում: Ամեն դեպքում ես ճիշտ չեմ համարում Գյումրիում հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնելը: Դա վտանգավոր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մ. Գրիգորյանը:

Դիտել "Գյումրիում հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնելը վտանգավոր է. Մարտուն Գրիգորյան" տեսանյութը (1):



Դիտումներ` 1811
Ամսաթիվ` 8-09-2015, 13:29
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Մարտուն Գրիգորյանը հույս ունի, որ հայկական կողմը կբացահայտի, թե Պերմյակովն  ...

Հարութ Փամբուկչյանը Գյումրիում է

Անդրանիկի մարդկային տեսակը.«Զորավար Անդրանիկ» գրքի շնորհանդեսը Գյումրիում

Վախի մթնոլորտը Գյումրիում դեռևս առկա է

Զինվորական շքերթ Գյումրիում

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում