Երեկ ԱԺ ԳԲ մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանն ու հանձնաժողովականներն ընդունեցին Չեխիայի խորհրդարանի և սենատի պատվիրակությանը, որը գլխավորում էր սենատի փոխնախագահ, 2018թ.-ի նախագահական ընտրություններում նախագահի ֆավորիտ թեկնածու համարվող Զդենեկ Շկրոմախի գլխավորությամբ: Մարտուն Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, իր և հանձնաժողովի անունից երախտագիտության խոսք ուղղեց Չեխիայի խորհրդարանին, ի դեմս արտաքին հարցերի հանձնաժողովի, հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ընդունած բանաձևի, իսկ Չեխիայի Հանրապետության նախագահին՝ տարելիցի օրերին պատմական դեպքերն իրենց անունով կոչելու համար: Մարտուն Գրիգորյանը գոհունակություն հայտնեց Չեխիայի խորհրդարանի համանուն հանձնաժողովի նախագահի և խորհրդարանականների հետ 2012թ. նոյեմբերին Երևանում կայացած գործնական հանդիպման, ջերմ ու անկեղծ շփումների համար: Չեխիայի պատվիրակության ղեկավարը պատասխան ելույթում երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ հավաստելով, որ հայ և չեխ խորհրդարանականների առնչություններն ակտիվանալու և առավել գործնական ճանապարհով զարգանալու միտումներ են դրսևորում: Զդենեկ Շկրոմախը հույս հայտնեց, որ Չեխիայի հողում առաջիկայում սպասվող հանդիպմամբ այդ հարաբերությունները կթևակոխեն մի նոր որակական փուլ: Հանդիպման հանդիսավոր հատվածին հաջորդեցին մտքերի փոխանակությունն ու ազատ, անկաշկանդ զրույցը:
Համացանցում և այլ տպագիր լրատվամիջոցներում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից վերջին օրերին կուսակցության մարզային կառույցը կազմաքանդելու հետ կապված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք...
Գյումրի էր այցելել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Շիրակի մարզի հյուսիսային հատվածում գտնվող «Արփի լիճ» ազգային պարկի խնդիրներին մոտիկից ծանոթանալու նպատակով:...
Սևանա լճի մակարդակի բարձրացում, ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանություն, ջրային պաշարների կառավարում, այս հարցերը քննարկվեցին ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի...
slaq.am: Մայիսի 20-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ, ովքեր ներկա գտնվեցին...
«parliament.am» Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը եւ պատգամավորները նոյեմբերի 26-ին հանդիպեցին Չեխիայի...