Գյումրիում մեկնարկեց փողոցների քարապատման ծրագիրը (Տեսանյութ)


Գյումրու Լ. Մադոյան փողոցում այսօր մեկնարկեց ԱԺ պատգամավոր, <<Հանուն Գյումրու և գյումրեցիների>> ԶՀԿ նախագահ Մարտուն Գրիգորյանի նախաձեռնած քարապատման եղանակով երկրորդական փողոցների բարեկարգման ծրագիրը, որը հավանության է արժանացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Նախագահը գնահատելով բարեկարգման այս եղանակի առավելությունները` հանձնարարել է կարճ ժամանակահատվածում փոփոխություններ կատարել կառավարության հրատապ ծրագրերի ֆինանսավորման փաստաթղթում: Այսպիսով, պատգամավորի կողմից ներկայացված փողոցներից Լ. Մադոյան փողոցը կքարապատվի: Մարտուն Գրիգորյանի նախաձեռնությունը ողջունեց նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և ամեն հնարավորն արեց, որ ծրագիրը կյանքի կոչվի:
<<Հանուն Գյումրու և գյումրեցիների>> ԶՀԿ խորհուրդն իր երախտագիտությունն է հայտնում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին հասարակական կազմակերպության ծրագիրն ուշադրության արժանացնելու և այն իրականություն դարձնելու համար:

Դիտել "Գյումրիում մեկնարկեց փողոցների քարապատման ծրագիրը" տեսանյութը (1):


Գյումրիում մեկնարկեց փողոցների քարապատման ծրագիրը
Սեղմեք նկարի վրա` բոլոր նկարները դիտելու համար
Գյումրիում մեկնարկեց փողոցների քարապատման ծրագիրը

Դիտումներ` 2395
Ամսաթիվ` 23-09-2015, 16:40
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

«Մենք ողջունում ենք կինոկենտրոնի գաղափարը». Մարտուն Գրիգորյան

Հանրային քննարկում և դրամահավաք Գյումրու երկրորդական փողոցների բարեկարգման  ...

Հանդիպում շինարարների հետ

Հանուն Գյումրու եւ գյումրեցիների

ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում