Մարտուն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Չեխիայում (ֆոտոշարք)

Մարտուն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Չեխիայում (ֆոտոշարք)
Սեղմեք նկարի վրա` բոլոր նկարները դիտելու համար
Հոկտեմբերի 19-21 Չեխիայում էր գտնվում Հայաստանի ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը, որի կազմում հանձնաժողովի անդամներ Մուրադ Մուրադյանը, Լյովա Խաչատրյանը, Արմեն Ավետիսյանը: Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԺ ԳԲ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը: Հայ խորհրդարանականները, որոնց ուղեկցել է Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ունեցել են մի շարք պաշտոնական հանդիպումներ Չեխիայի խորհրդարանի և սենատի համանուն հանձնաժողովների անդամների, Չեխիայի հանրապետության բնապահպանության նախարարի և գյուղատնտեսության փոխնախարարի, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի և սենատի Ազգային տնտեսության, գյուղատնտեսության և տրանսպորտի կոմիտեի նախագահ Յան Հայդայի հետ: Հայաստանի պատվիրակության պատվին կազմակերպվել է ընդունելություն Չեխիայի հանրապետության խորհրդարանում, որի նիստերի դահլիճում հանդիսավոր պայմաններում ներկայացվել են Հայաստանից ժամանած հյուրերը: Պատվիրակությանը ընդունել է Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեքը: Վերջինը ողջունել է հայ խորհրդարանականներին և նրանց հետ քննարկել մի շարք արդի քաղաքական խնդիրներ: Նա նաև տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս առաջին անգամ այցելելու է Հայաստան: Յան Համաչեքի ձեռամբ հայկական պատվիրակության ղեկավար Մարտուն Գրիգորյանը պարգևատրվել է Պատգամավորիների պալատի հուշամեդալով:
Հայ խորհրդարանականների խնդիրն է եղել չեխ գործընկերներին տեղեկացնել Հայաստանից գյուղմթերքների արտահանման հնարավորությունների, նոր շուկաների մասին: Այս տեղեկատվությունը հետաքրքրել է չեխ գործընկերներին, և որոշվել է խնդրին անդրադառնալ մոտ ապագայում: Հայ և չեխ խորհրդարանականներն իրենց փորձն են փոխանակել կաթի մշակման, պտղաբուծության և այլ բնագավառներում: Հյուրերը և հյուրընկալողները գոհունակություն են հայտնել կայացած զրույցների առիթով և հույս հայտնել հետագա համագործակցության:

Դիտումներ` 1769
Ամսաթիվ` 23-10-2015, 16:24
Տարածել սոցիալական ցանցերում:

Նմանատիպ այլ նյութեր:

Ընդունեցին չեխ խորհրդարանականներին

ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ԱԺ ԳԲ հանձնաժողովում

Աժ-ում անցկացվել է հերթական բաց դասը

Գյուղատնտեսական տարին մեկնարկել է.ԱԺ հանրային լսումներ

ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԺ ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈւՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում