Մարտուն Գրիգորյանի ցավակցական խոսքը ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին


Մարտուն Գրիգորյանի ցավակցական խոսքը ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն իր ցավակցական խոսքն է հղել անցած տարի այս օրը տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված գյումրեցիների հարազատներին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «2014թ. նոյեմբերի 10-ին Գյումրի- Երևան ավտոմայրուղու Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մեր յոթ համաքաղաքացիներ կնքեցին իրենց մահկանացուն: Այդ դժնդակ օրից անցել է մեկ տարի, սակայն դեռևս թարմ են աղետի պատճառած վերքերը:
Տխուր տարելիցի առիթով «Տրանս - Ակնթարթ» ընկերության և իմ անունից կրկին խորը ափսոսանք և ցավակցություն եմ հայտնում ավտովթարի զոհերի հարազատներին, մաղթում համբերություն և տոկունություն: Թող այլևս երբեք Գյումրին չտեսնի այսքան վիշտ ու ցավ»:


Դիտումներ` 1996
Ամսաթիվ` 10-11-2015, 10:47
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակի արձագանքը «Հրապարակի»  «հրապարակմա ...

«Ափսոս, հազար ափսոս». Մարտուն Գրիգորյան

Մարտուն Գրիգորյանը` ողբերգական ավտովթարի նոր մանրամասներով

Մարտուն Գրիգորյանի արձագանքը  ողբերգական ավտովթարին

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում