Հերթական հանդիպումը Արցախ թաղամասում (Տեսանյութ)


ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի վերջին հանդիպումը ընտրողների հետ կայացել էր այս ամռանը: Ամփոփվել էր տարվա առաջին վեց ամիսներին կատարած աշխատանքը: Այս անգամ հերթը Արցախ թաղամասինն էր, որի հոգսերն ու խնդիրները պատգամավորը գիտե մեկ առ մեկ: Դրանցից մի քանիսն արդեն իսկ լուծում են ստացել: Փողոցաշինությանը զուգահեռ ահռելի աշխատանք է կատարվել ջրահեռացման, էլեկտրամատակարարման, կապի և այլ ուղղություններով: Մարտուն Գրիգորյանի գործունեության առանցքը եղել և մնում է Գյումրին իր տարատեսակ խնդիրներով: Դեռեւս փետրվարին ներքաղաքական վերադասավորումներից հետո պատգամավորը հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որը դեմքով կշրջվի դեպի Գյումրին: Հանդիպման ընթացքում Մարտուն Գրիգորյանը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների վեաբերյալ իր տեսակետը: Պատասխանելով թաղի բնակիչների հարցերին Մարտուն Գրիգորյանը խոսեց նաև քաղաքի իշխանավորների փոխհարաբերությունների մասին՝ ցրելով տարատեսակ ասեկոսեները:

Դիտել "Հերթական հանդիպումը Արցախ թաղամասում" տեսանյութը (1):



Դիտումներ` 1980
Ամսաթիվ` 4-12-2015, 16:48
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Փողոցների բարեկարգումը ուշադրության կենտրոնում (ֆոտոշարք)

Գյումրիում հանդիպել են Գլենդեյլի նախկին  քաղաքապետ Զարեհ Սինանյանը և ԱԺ պատ ...

Հանդիպումներ, քննարկումներ՝ բաց և թափանցիկ աշխատանք հասարակության առջև

Համախմբում՝ Գյումրու շենացման նպատակով

ԱՄՓՈՓՈՒՄ ՄԵԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում