«Գյումրու 2015թ. տարվա մարդու»տիտղոսը՝ Մարտուն Գրիգորյանին


«Գյումրու 2015թ. տարվա մարդու»տիտղոսը՝ Մարտուն Գրիգորյանին
Սեղմեք նկարի վրա` բոլոր նկարները դիտելու համար

Կայացավ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին «Գյումրու 2015թ. տարվա մարդ»տիտղոսի շնորհման հանդիսավոր արարողությունը: Օրը համընկել էր պատգամավորի 35-ամյա տարեդարձի հետ: Պատգամավորին շնորհավորելու էին եկել գործընկերները՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, հարազատները, թիմակիցները: Մինչ տիտղոսի շնորհման հանդիսությունը Մարտուն Գրիգորյանն արժանացավ ԱԺ նախագահի հուշամեդալի: Ինչպես ասվում է ԱԺ նախագահի կարգադրության մեջ. «Հասարակական և քաղաքական կյանքում ունեցած մեծ ավանդի համար»:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը պատգամավորին պարգևատրեց նախարարության ոսկե մեդալով. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի և ծննդյան 35-ամյակի առթիվ»:
«Գյումրու 2015թ. տարվա մարդ» տիտղոսակրի մեդալն ու հավաստագիրը Մարտուն Գրիգորյանին հանձնեց հանձնախմբի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը: Հանձնված հավաստագրում ասվում է. «2015թ. հունվարի 15-ին Գյումրիում ժողովրդական աննախադեպ հուզումները մեղմելու և զանգվածային արյունահեղությունը կանխելու գործում ցուցաբերած անձնվեր վարքի և խիզախության համար»:

«Գյումրու 2015թ. տարվա մարդու»տիտղոսը՝ Մարտուն Գրիգորյանին
«Գյումրու 2015թ. տարվա մարդու»տիտղոսը՝ Մարտուն Գրիգորյանին

Դիտումներ` 2061
Ամսաթիվ` 19-01-2016, 16:49
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Արված գործերին փոխլրացնում է հատույցը

Հանուն Գյումրու եւ գյումրեցիների

ՄԱՐՏՈՒՆ ԿԱՄՈՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ, կենսագրություն

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ

ԱՄՓՈՓՈՒՄ ՄԵԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում