Փորձի փոխանակում ԱԺ ԳԲ հանձնաժողովում


Փորձի փոխանակում ԱԺ ԳԲ հանձնաժողովում
Այսօր ԱՄՆ ՄԶԳ –ի հողային ռեֆորմի և ֆերմերային տնտեսությունների վերակառուցման ծրագրի փորձի փոխանակման շրջանակներում տեղի ունեցավ Տաջիկստանի Հանրապետության պատվիրակության և ՀՀ Ազգային Ժողովի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի հանդիպումը: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ԳԲ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, հանձնաժողովի փոխնախագահ Տաճատ Վարդապետյանը, հանձնաժողովի անդամ Վահագն Մախսուդյանը, Տաջիկստանի Հանրապետության պատվիրակության կազմում էին հանրապետության նախագահի աշխատակազմի իրավական հարցերով խորհրդատու ՈՒմեդ Բոբոզոդան, իրավաբանական վարչության ղեկավար Ֆիրդավս Աբդուլլոևը, գյուղատնտեսական և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Իդիբեկ Սաֆարովը, բնական պաշարների և գեոդեզիայի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մունավարա Իսմաիլովան, ՏՀ արդարադատության նախարարի տեղակալ Խոլիկզոդա Աբդումանոն Գաֆորը, ՏՀ խորհրդարանի ներկայացուցիչներ, ՏՀ գյուղատնտեսության փոխնախարար Ջամիլա Սամադին Սաիդովան և ծրագրի այլ ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրներում իրականացված հողային ռեֆորմի փուլերը, թերությունները, ձեռքբերումները, կառավարությունների ռազմավարությունը, հետագա պլանները:
ԱԺ ԳԲ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը մանրամասն ներկայացրեց Հայաստանում հողի սեփականաշնորհման գործընթացի անցած փուլերը, նաև օրենսդրական դաշտի անցած տարիների զարգացումները և ներկայիս իրավիճակը, կոոպերացիաների ստեղծման անհրաժեշտությունը:
Հանձնաժողովական Վահագն Մախսուդյանը ներկայացրեց հողամասերի տրամադրման սխեմաների թերությունները, հանձնաժողովի փոխնախագահ Տաճատ Վարդապետյանը՝ երկու երկրների սոցիալական, հողի ռեսուրսային և քաղաքական զարգացումների համեմատականը:
Հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա փոխշահավետ համագործակցության համար:

Դիտումներ` 1621
Ամսաթիվ` 25-02-2016, 14:30
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Հայ-չեխական տնտեսությունները փոխանակելու շատ բան ունեն

Մարտուն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Չեխիայում (ֆոտոշարք)

Ընդունեցին չեխ խորհրդարանականներին

Սևանի խնդիրները քննարկվեցին հենց Սևանում

ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԺ ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈւՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում