Բնապահպանական և գյուղատնտեսական ի՞նչ ծրագրեր են իրականացվելու


Բնապահպանական և գյուղատնտեսական ի՞նչ ծրագրեր են իրականացվելու
Սեղմեք նկարի վրա` բոլոր նկարները դիտելու համար
Այսօր խորհրդարանում կայացավ ՀՀ Աժ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի, Աժ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների կողմից համատեղ ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը՝ Աժ ԳԲ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի ղեկավարությամբ: Մարտուն Գրիգորյանը ներկայացրեց այս տարվա համար նախարարությունների հետ համատեղ իրականացվելիք այն ծրագրերը, որոնց կատարողական հիմնական ցուցանիշները պետք է մշակվեն:
Գյուղատնտեսական ոլորտի ծրագրերը հետևյալն են. գյուղական խորհրդատվական ծառայություններ, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, պետական աջակցություն պարարտանյութերի և դիզվառելիքի ձեռքբերման գործում:
Իսկ բնապահպանական ոլորտի ծրագրերը վերաբերում են ջրային օբյեկտների օդային ավազանի աղտոտվածության վիճակի մշտադիտարկման, ոլորտային վերլուծական տեղեկատվության և ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մշտադիտարկման ծառայություններին:
Նիստը նախագահող ԱԺ ԳԲ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը հույս հայտնեց, որ ինչպես նախորդ տարի՝ այս տարի ևս, աշխատանքային խմբի գործունեությունը միտված կլինի ձեռքբերումների ու աշխատանքային արդյունավետ ցուցանիշի ապահովմանը:
Բնապահպանական և գյուղատնտեսական ի՞նչ ծրագրեր են իրականացվելու
Բնապահպանական և գյուղատնտեսական ի՞նչ ծրագրեր են իրականացվելու
Բնապահպանական և գյուղատնտեսական ի՞նչ ծրագրեր են իրականացվելու

Դիտումներ` 1819
Ամսաթիվ` 27-04-2016, 14:54
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԱԺ ԳԲ հանձնաժողովի հերթական նիստում. խնդրի քննարկումը հետաձգվեծ 1 տարով

Գյուղատնտեսական տարին մեկնարկել է.ԱԺ հանրային լսումներ

ՀԱՆՔԱՐԴՈւՆԱԲԵՐՈւԹՅԱՆ ՈԼՈՐՏՈւՄ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿԻ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ ՇՈՇԱՓԵԼԻ ԵՆ

ԱԺ-ում 2014թ.ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈւՋԵԻ ՔՆՆԱՐԿՈւՄՆԵՐ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում