Ընտրություններին ընդառաջ Շիրակի մարզում վենդետաներ չկան, ամեն ինչ նորմալ է. Մարտուն Գրիգորյան (Տեսանյութ)


Շիրակի մարզում ընտրությունների հետ կապված վենդետաներ,լարվածութուն չկա: Tert.am-ի հետ զրուցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

«Մրցապայքարը դեռ չի սկսել, ինչ վենդետաների միջադեպերի մասին է խոսքը, թող մամուլը նմանատիպ բաներ չտարածի, ամեն ինչ նորմալ է: Մրցապայքար է, բոլորն էլ կպայքարեն. սովորական պայքար է, ինչ է եղել, որ»,-ընդգծեց Մարտուն Գրիգորյանը:

ԱԺ պատգամավորն ասաց, որ հնարավոր է լարվածություն լինի, հնարավոր է նաև նորմալ համագործակցություն , պետք չէ սպասել միջադեպերի և լարվել:

Անդրադառանալով հարցին, թե ում է իրեն մրցակից համարում, հաշվի առնելով այն, որ Սամվել Բալասնյանի որդին էլ է պատրաստվում այդ ընտրատարածքից իր թեկնածությունն առաջադրել, Մարտուն Գրիգորյանն ասաց.

«Գյումրիում բոլորն ունեն հնարավորություններ, բոլորին էլ, առանց բացառության, մրցակից եմ համարում ՝ կլինի 50, թե 100 թեկնածու»:

Tert.am –ը Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց` արդյոք Գյումրիում նոր ներդրումային ծրագրերին մասնկցություն ցուցաբերելո՞ւ է, վերջինս ասաց, որ խոշոր բիզնես չունի, խոշոր ներդրումներ չի կատարի:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտել "Ընտրություններին ընդառաջ Շիրակի մարզում վենդետաներ չկան, ամեն ինչ նորմալ է. Մարտուն Գրիգորյան" տեսանյութը (1):



Դիտումներ` 2556
Ամսաթիվ` 8-02-2017, 21:24
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

«Կոնկրետ համագործակցում եմ հանրապետության նախագահի հետ». նախկին ԲՀԿ- ական

ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ԲԱՑԱՐՁԱԿ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՉԷ

ԴԱ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԵՐԵՎԱԿԱՅՈւԹՅԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆ Է. ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում