Իմ թիկունքին ժողովուրդն է
Երեկ`մայիսի 30-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է ՀՀ կապի եւ տեղեկատվական տեխնալոգիաների փոխնախարարին: Այս պաշտոնում դեռ նոր նշանակում չի եղել: Խորհրդարանական ընտրություններից հետո, ակտիվ խոսակցություններ շրջանառվեցին, որ այս պաշտոնը զբաղեցնելու է անկուսակցական Մարտուն Գրիգորյանը, ում չէր հաջողվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրվել Շիրակի մարզից: Կարելի է ասել, որ Գրիգորյանի համար նախատեսվող պաշտոնի աթոռը ազատված է, մնում է միայն նշանակումը կատարվի:
Թեմայի շուրջ
- Պարոն Գրիգորյան, երեկ վարչապետն աշխատանքից ազատեց կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարին: Խոսվում է, որ այդ պաշտոնը Դուք եք զբաղեցնելու:
- Ես էլ Ձեզ նման մամուլից եմ տեղեկացել ազատման մասին: Այդքանը կարող եմ ասել:
-Նշել եք, որ զբաղվելու եք հասարակական աշխատանքով: Ի ՞նչ է այն իրենից ներկայացնում:
- Գյումրիում գործում է իմ կողմից ստեղծված «Հանուն Գյումրու եւ գյումրեցիների զարգացման» ՀԿ-ն: Իմ գրասենյակը 10 տարի առաջ ոնց բացվել է, այսօր էլ գործում է: Գյումրեցիներից շատերը իրենց խնդիրներով իմ գրասենյակ են դիմում չիմանալով, որ ես այլեւս պատգամավոր չեմ: Մենք էլ փորձում են հնարավորության չափով օգնել, քանի որ Դուք գիտեք իմ կապերը իշխանության եւ կառավարության հետ: Այս շրջանը մեզ համար հանգստի շրջան է, բայց շուտով շարունակելու ենք աշխատել հանուն Գյումրու:
- Նաեւ բիզնեսով եք զբաղվելու…
- Պատգամավոր ժամանակ հնարավորություն չունեի բիզնեսով զբաղվելու, բայց հիմա իմ ձեռքերը ազատ են եւ կարող եմ զբաղվել բիզնեսով: Այն ընտանեկան բիզնես է, որը մանրամասնելու խնդիր չեմ տեսնում:
- Պարոն Գրիգորյան, ակտիվ քննարկվում է, որ Դուք արտագաղթելու եք: Ճի ՞շտ է:
- Էն մարդկանց է ձեռնտու նման խոսակցություններ տարածել, ովքեր իմ ցավով տապակվում են եւ մտածելու կամ կորցնելու բան ունեն`քաղաքական առումով: Վրա-վրա պատվերներ են տալիս կամ արագի մեջ մի գործի են տեղավորում, որ իրենց հաշվին ինչ-որ բան չլինի: Ում ձեռքը 50 հազար դրամ է ընկնում, պաշտոնը չկորցնելու վախից մի անգամից պատվեր է տալիս:
- Շիրակի մարզը ԱԺ-ում ներկայացնում են 5 պատգամավոր: Ինչպե՞ս եք պատկերացնում նրանց աշխատանքը:
- Դե մաղթում եմ, որ ակտիվություն դրսեւորեն, քանի որ Շիրակի մարզը լուրջ խնդիրներ ունեցող մարզ է: Բնականաբար, պատգամավորների ակտիվությունն այս առումով շատ կարեւոր է, պետք է կարողանան քաղաքի շահերը ճիշտ ներկայացնեն: Բոլորին ցանկանում եմ հաջողություն, որ կարողանան ժողովրդին հուսախափ չանեն: