ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ (Տեսանյութ)


Ամեն տարի մարտի 30-ին եւ 31-ին գյումրեցի մարզասերները  հավաքվում են  մեկ տանիքի ներքո, մասնակցելու պատվարժան եւ հարգված գյումրեցի, ըմբշամարտիկ, Գյումրիում մեծ հեղինակություն վայելող Սերոբ Գրիգորյանի հիշատակին նվիրված  հուշամրցաշարին, որն  այս տարի 6-րդն էր եւ հոբելյանական էր , քանի որ երջանկահիշատակ Սերոբ Գրիգորյանը մարտի 31-ին կդառնար 50 տարեկան:

6-րդ  հուշամրցաշարն իրենց ներկայությամբ պատվել էին  ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, ովքեր  արդեն 2-րդ անգամն էին լինում Գյումրիում հուշամրցաշարերի առիթով:

Հուշամրցաշարին մասնակցում էին  25 թիմեր, 250 մարզիկներ: 10 քաշային կարգերում  մարզիկների մրցանակները  սահմանել էր  ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Սերոբ Գրիգորյանի, Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի, հուշամրցաշարի տարեգրության եւ Մարտուն Գրիգորյանի՝ մարզաշխարհում ունեցած ներդրման մասին ներկաները ծանոթացան տեսաֆիլմով, որից հետո իր խոսքն ասաց ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանը:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով ֆիզիկական կուլտուրայում ունեցած իր ներդման եւ հսկայածավալ աշխատանքների համար Մարտուն Գրիգորյանն արժանացավ ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգեւին՝  ոսկե շղթայի, ինչպես նաեւ  ըմբշամարտ մարզաձեւում մեծ ավանդի համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալին: Հիշեցնենք, որ անցած  տարի Մարտուն Գրիգորյանը ՀԱՕԿ-ի կողմից պարգեւատրվել էր նաեւ «Տրդատ 3-րդ Արշակունի» մեդալով:

ՀԱՕԿ-ի «Տրդատ 3-րդ Արշակունի» մեդալով  պարգեւատրվեց Սերոբ Գրիգորյանի մարզիչ Ռոբերտ Սարգսյանը: Իսկ վաստակավոր մարզիչներ արժանացան ՀԱՕԿ-ի եւ  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերին :

Հուշամրցարն իրենց կատարումներով ողջունեցին «էսկադա» պարի թատրոնը եւ Մուրադ Մալխասյանը՝  «Գյումրի» երգի կատարմամբ:

Հուշամրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը տեղի ունեցան դրամատիկական թատրոնում եւ ներկաների բուռն քաջալերանքի ուղեկցությամբ բացահայտվեցին հուշամրցաշարի հաղթողները, ովքեր պարգեւատրվեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի,  ՇՄ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանի եւ Արկադի Գրիգորյանի կողմից:

Դիտել "ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ" տեսանյութը (1):


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ
Սեղմեք նկարի վրա` բոլոր նկարները դիտելու համար
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ

Դիտումներ` 3409
Ամսաթիվ` 18-01-2014, 19:51
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՇՄ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏ

ՍԵՐՈԲ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ

ԱՄՓՈՓՈՒՄ ՄԵԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ` ԱՌՈՂՋ ԱԶԳ

ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ 2010թ.

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում