ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ (Տեսանյութ)


Թիվ  34  ընտրատարածքում  պատգամավորության թեկնածու, գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ավանդույթի համաձայն, ինչպես նախորդ խորհրդարանական ընտրություններին ,  մինչ  նախընտրական գործընթացների մեկնարկը կատարեց  մեկ շատ կարեւոր քայլ՝  թիմակիցներով  այցելելով  Շիրակի թեմի առաջնորդ  Տեր Միքայել եպս. Աջապահյանին՝ ստանալով վերջինիս օրհնությունը:

Ինչպես  հոգեւոր առաջնորդը նկատեց, 5  տարիների  ընթացքում ոչ հեռվից, այլ մոտիկից է հետեւել  Մարտուն Գրիգորյանի աշխատանքներին, եւ  շատ  է գնահատելի  պատգամավորի կեցվածքն ու գործելաոճը:

Միքայել եպս.Աջապահյանը թիվ  34  ընտրատարածքում է իր ընտրությունը կատարելու, ուստի հետեւելով խորհրդարանական ընտրությունների ընթացքին եւ զարգացումներին, այս ընտրատարածքում  կատարվելիք ընտրություններն  առավել շատ են  իրեն հետաքրքրում:

Հայ Առաքելական եկեղեցին միշտ եղել է խաղաղության եւ  արդարության կողմնակիցը, ուստի գյումրեցիների հարգանքը վայելող հոգեւոր առաջնորդը հորդորեց  մեր  համաքաղաքացիներին թույլ չտալորեւէ մեկին  կամ որեւէ երեւույթիազդել նրանց ազատ ընտրության կամքի վրա:

2012թ. Ազգային ժողովի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը սկսվեց ապրիլի 8-ից:  Այսօր ՀԱԵ  նշում է Սուրբ Զատկի տոնը, ուստի պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանը խորհրդանշական այս օրը հրաժարվեց քարոզարշավի գաղափարից, եւ հայ քրիստոնյային վայել, պատգամավորը նախ մասնակցեց Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցած  պատարագին, որից հետո թեկնածուն եղավ«Թռչունյան տուն»  մանկատանը, որի  բակում կազմակերպված էր գեղեցիկ միջոցառում զատկական տոնին հարիր  ծիսակարգով:   Թիվ  34  ընտրատարածքում  պատգամավորության թեկնածու, գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանըմանուկների,  թաղամասի բնակիչների հետ լիարժեք տոնական օր անցկացրեց:

Դիտել "ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3198
Ամսաթիվ` 18-01-2014, 19:53
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԳՈՎԱ՞ԶԴ, ԹԵ՞ ՀԱԿԱԳՈՎԱԶԴ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ «ԳԱԼԱ NEWS» ՀԱՎԵԼՎԱԾԻ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ

ԳՆԱՀԱՏՎԱԾ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում